Այս էջը սրբագրված է

նաեւ համաժողովրդական քննարկման։ Սահմանադրությունը պետք է ընդունվի ժողովրդական հանրաքվեի միջոցով. Ձեր պարտքն է հաստատել միայն նրա վերջնական նախագիծը, որով ներկա խորհրդարանը պատվով կատարած կլինի իր պատմական առաքելությունը։ Գոյություն ունեցող քաղաքական մտավախությունները ցրելու եւ Սահմանադրության անձնավորումից խուսափելու նկատառումով, Սահմանադրության ընդունումից հետո պետք է անցկացնել Հանրապետության Նախագահի եւ խորհրդարանի նոր ընտրություններ։ Ուստի, հրատապ է դառնում նաեւ ընտրությունների մասին նոր օրենքի ընդունումը։

Ես կոչ եմ անում ձեր բոլոր ջանքերն ուղղել այս կարեւորագույն եւ շնորհակալ պարտականության կատարմանը, որովհետեւ պետական իշխանությունների ներդաշնակ գործունեությունն ու ազգային համաձայնությունը կայանում են ոչ թե բարի ցանկություններով կամ բարոյախրատական քարոզներով, այլ նախ եւ առաջ ժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված Սահմանադրությամբ, որ ենթակա չէ քաղաքական կոնյունկտուրայի ազդեցությանը եւ դրա շնորհիվ ցանկացած պետության կայունության հիմքն է։

«Հայաստանի Հանրապետություն», 17 դեկտեմբերի, 1992 թ.։
Հրատարակված՝ «Այսօր հրատապ ու կենսական են համազգային շահերն ու խնդիրները» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/16.12.92։ Բնագիր։ Մեքենագիր – ձեռագիր։ Ինքնագիր։