ԵԼՈՒՅԹ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մեծարգո ներկաներ,
Նախ ասեմ, որ սա ըստ երեւույթին առաջին հավաքն էր, որտեղ մենք միաժամանակ լսեցինք համարյա բոլոր իրավապահ մարմինների ղեկավարներին, եւ ես ուզում եմ ողջունել զեկուցումները, որովհետեւ մենք ստացանք այսօրվա վիճակի լիարժեք պատկերը։
Հարցադրումները, ես կարծում եմ, բոլորին էլ պարզ են։ Մենք ապրում ենք չափազանց անկայուն շրջան, անցման, համակարգերի փոփոխության շրջան, եւ սովորաբար սրանք ամենահանցածին շրջաններն են։ Շատ միամիտ ձեւով հանցագործությունների աճը ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ խորհրդային նախկին այլ հանրապետություններում վերագրում են իշխանության եկած նոր, անփորձ ուժերին, չուզենալով տեսնել խորքային երեւույթները։ Իսկ խորքայինն այն է, որ տեղի է ունենում համակարգերի ջախջախում, նոր համակարգերի ստեղծում՝ օրենսդրական դաշտի բացարձակ բացակայության պայմաններում. հին օրենքները, մեխանիզմները վերանում են, նորերի ստեղծման համար ժամանակ է պետք։ Այսօր ակնհայտ են օրենքների միջեւ եղած հակասությունները, իսկ հանցագործը, ինչպես նաեւ թույլ դատավորը կամ դատախազը օգտվում են հենց դրանից։ Սա օբյեկտիվ վիճակ է, սա պետք է տեսնենք, բայց դրանից չպետք է հուսահատվենք։ Մենք պետք է զուգահեռաբար թե՛ օրենսդրական դաշտ ստեղծենք, թե՛ կարողանանք կատարելագործել