Այս էջը սրբագրված է

Խոսվեց, որ պատգամավորները փորձում են միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին, ազդել նրանց վրա եւ կոչ արվեց պայքարել նման երեւույթների դեմ։ Արգելել մենք չենք կարող, պատգամավորն էլ քաղաքացի է, կարող է գալ, դիմել ցանկացած հարցով, բայց արդեն ձեր գործն է տարբերել անաչառ, քաղաքացիական միջնորդությունը եւ ձեզ վրա ազդեցություն գործելու երեւույթը։ Դուք եք, որ դա պետք է որոշեք եւ յուրաքանչյուր նման դեպքի մասին դուք եք, որ պետք է ահազանգեք։ Ցանկացած դատավոր, դատախազ, ներքին գործերի նախարարության ցանկացած աշխատակից պետք է պարզապես ահազանգի այսպիսի երեւույթների առկայության դեպքում։ Ստեղծված է ՀՀ Նախագահին կից վերահսկողական ծառայություն։ Եթե որեւէ պատգամավոր միջնորդությամբ գալիս է հանցավորին պաշտպանելու կամ ազդելու դատավորի ու դատախազի վրա, անմիջապես պետք է ահազանգվի դրա մասին։ Եթե չի ահազանգվում, դատարանն այլեւս իրավունք չունի ասելու, թե՝ դատավորները վախենում են։ Ո՞ւմ է պետք վախեցող դատավորը կամ դատախազը։ Նրանք պետք է վախենան միայն ու միայն օրենքից։ Ակնառու փաստեր շատ կան. բազմաթիվ պատգամավորներ անարգել մտնում են դատարանի դահլիճ եւ շատ հանգիստ ելույթ ունենում։ Իսկ երբ դատավորին կամ դատախազին հրավիրում ենք այս մասին վկայություն տալու, նրանք չեն ուզում վատություն անել կամ վատամարդ լինել։ Բայց մյուս կողմից էլ իրենք են բողոքում, թե իրենց վրա ազդում են, ճնշում են եւ այլն։ Ոչ մի պատգամավոր իրավունք չունի դատարանում ելույթ ունենալու, եթե չունի համապատասխան կարգավիճակ։ Բայց այսօր նման դեպքեր կան, ուղղակի միջանցքներում է խոսվում այդպիսի իրողությունների մասին, բայց ոչ մի պատգամավոր դատարանի կողմից ի ցույց չի դրվում։ Յուրաքանչյուր նման դեպք պետք է համապատասխան ձեւով քննարկվի ե՛ւ արդարադատության նախարարության, ե՛ւ դատախազության կողմից, պետք է եւ մամուլը տեղյակ լինի։ Ինչո՞ւ ընդդիմությունը կամ քաղաքական ուժերը ամեն ինչի մասին կարող են գրել, իսկ մենք չենք կարող։ Պետք է իրավապահ մարմինները ակտիվ ձեւով համագործակցեն մամուլի հետ։ Իրենք լինեն նախաձեռնող, բոլոր նման փաստերը դարձնեն հասարակության ուշադրության առարկա, հանդես գան հերքումներով։ Բացենք ցանկացած թերթ։ Բազմաթիվ ստեր կան ե՛ւ իրավապահ մարմինների, ե՛ւ պաշտոնատար անձանց հասցեին,