Այս էջը սրբագրված է

բայց դրանք հերքումներ չեն ստանում։ Սուտը գումարվում է ստին, դառնում հասարակական կարծիք։ Ցանկացած սուտ, զրպարտություն, կեղծիք պետք է պատասխան ստանա։


Ասվեց համակարգման բացակայությանմասին։ Դա էլ կա, դա էլ է խանգարում մեր գործին, եւ մենք փորձում ենք շտկել այդ վիճակը, եւ հենց դրան է կոչված ՀՀ Նախագահին կից վերահսկողական ծառայությունը, որի աշխատանքի արդյունքները շուտով պետք է որ զգանք։

Ամենացավոտ հարցերի մասին խոսվեց այսօր։ Մենք արդարացիորեն բողոքում ենք Վրաստանի տարածքում Հայաստան առաքվող բեռների կողոպուտի դեմ, բայց չենք մտածում, որ Հայաստանում էլ նույնն է կատարվում՝ ե՛ւ օդանավակայանում, ե՛ւ երկաթուղում, ե՛ւ ավտոճանապարհներին։ Տաշիրից մինչեւ Երեւան բենզին տեղափոխելու համար 16-17 տեղ մարդկանցից հարկ են հավաքում։ Եւ սրանք պետք է դառնան մեր ամենաառաջնահերթ խնդիրները։ Առաջինը՝ օդանավակայանը, որովհետեւ շրջափակումները դեռ երկար կարող են շարունակվել, Վրաստանում իրավիճակը դեռ երկար կարող է այսպես մնալ, մեր միակ կապն արտաքին աշխարհի հետ իրականացվելու է օդանավակայանի միջոցով եւ ոչ միայն «Զվարթնոցի», այլեւ այլ օդանավակայանների, որոնց ցանցը մենք պետք է մեծացնենք։ Կառավարության առջեւ խնդիր է դրված մեկ շաբաթվա ընթացքում լիակատար կարգ ու կանոն հաստատել օդանավակայանում։ Կպատժվեն բոլոր այն պատասխանատու անձինք, ովքեր կմեղադրվեն հանցավոր տարրերի հետ գործակցության մեջ։ Այս խնդիրը դրված է, եւ ես այս բարձր ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ՝ մեկ շաբաթից լիակատար կարգ ու կանոն պետք է լինի օդանավակայանում։ Հաջորդը կլինի երկաթուղին, դրանից հետո պետք է լրջորեն զբաղվենք ավտոճանապարհների անվտանգության, նաեւ նրանց շահագործման խնդրով, որում մեծ դեր է պատկանում ՆԳ նախարարությանը եւ տեղական իշխանություններին։

Իրավապահ մարմինների, մյուս գերատեսչությունների, նախարարությունների, տեղական իշխանությունների աշխատանքի վրա շատ է ազդում նաեւ քաղաքական մթնոլորտը։ Յուրաքանչյուր կամպանիա իշխանությունների դեմ, կամ ցույցերի, միտինգների այս շարունակական ընթացքը, մամուլի հարձակումները՝ մարդկանց մեջ, նախարարություններում, տեղական իշխանություններում, իրավապահ մարմինների հա