պայմաններում մեզ հաջողվեց արտադրությունն ինչ-որ չափով պահպանել։ Երկրորդ խնդիրը մեր արդյունաբերության առկա կարողությունների հիմնական ֆոնդերի պահպանումն է։ Ըստ զեկույցների՝ նրանց գույքագրումն ավարտված է, սակայն արդյունքները դեռեւս ամփոփված չեն. այն խիստ վերահսկողության կարիք ունի։ Երրորդ խնդիրը հիմնական ֆոնդերի պաշտպանությունն է, որի մասին մի քանի հռետորներ այստեղ խոսեցին. պետք է վերականգնել ռազմականացված պահպանության համակարգը։ Չորրորդը, որն ունի սոցիալական մեծ արձագանք, առկա աշխատատեղերի պահպանումն է։ Նույնիսկ հարկադիր պարապուրդների առկայությամբ՝ պետք է միջոցներ հայթայթենք դրա համար։ Հինգերորդ՝ ներքին կոոպերացիայի ընդլայնումը եւ ռեգիոնալ կոոպերացիայի ձեւավորումը։
Եւ վերջապես՝ առավել կարեւոր մի հարց. այստեղ հավաքված են այն պատասխանատուները, որոնց ու սերի վրա է դրված մեր տնտեսության հիմնական բեռը։ Եւ, բախտի քմահաճույքով, տնտեսության հիմնական բեռը կրող զանգվածն այսօր ամենազրկվածն է։ Գյուղացիությանը՝ սեփականաշնորհման միջոցով ինչ-որ կերպ հնարավոր եղավ ապահովել։ Եթե մենք ժամանակին իր ականացրած չլինեինք հողի սե- փականացումը, այսօր ողջ գյուղատնտեսությունը կազմալուծված կլիներ։ Եթե գյուղատնտեսությունը չկազմալուծվեց եւ նույնիսկ զարգացման միտում կա, ապա միայն շնորհիվ սեփականաշնորհման, շնորհիվ այն բանի, որ գյուղացին դարձավ իր հողի, իր արտադրանքի տերը։ Բյուջետային հիմնարկների աշխատողները նույնպես ավելի լավ վիճակում են, քան ձեր ոլորտի աշխատողները, որովհետեւ, այնուամենայնիվ, ինֆլյացիային զուգընթաց, մենք կարողանում ենք նվազագույն չափով ինդեքսավորել նրանց եկամուտները, ապահովել նրանց թեկուզ չարքաշ գոյությունը։ Կրկնում եմ՝ ամենազրկվածը արտադրության ոլորտի աշխատողներն են։ Իհարկե, կոմունիկացիաների կանոնավոր գործունեության, էներգակիրների բավարար մատակարարման դեպքում վիճակը գուցե այլ լիներ, բայց նկատի ունենալով, որ առաջիկայում եւս մենք երաշխավորված չենք նման տիպի խափանումներից, պետք է ձեր բնագավառում նույնպես լուրջ կառուցվածքային փոփոխություններ, լուրջ միջոցառումներ նախատեսենք։