Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 5-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

(27 հունիսի, 1993թ.)

Մեծարգո նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք ողջունել Հայոց համազգային շարժման 5-րդ համագումարի պատգամավորներին եւ հաջողություն մաղթել համագումարի աշխատանքներին։

Ելույթովս ես ոչ թե պատրաստվում եմ մանրամասն հաշվետվություն տալ մեր գործունեության մասին, այլ փորձել պատասխանել ձեզ հուզող հարցերին եւ ՀՀՇ-ին ու Հայաստանի ներկա իշխանություններին ներկայացվող մերկապարանոց մեղադրանքներին, որոնք հաճախ պարզապես վերածվում են հայհոյանքի ու զազրախոսության։

Համոզված եմ, որ ապագա պատմաբանի համար շանթահարիչ է լինելու այն փաստը, թե պատմության կեղծարարությունից կշտացած եւ նրա դեմ ծառացած մեր հասարակությունն ինչպես է ժողովրդավարության պայմաններում հանդուրժում իր աչքի առջեւ եւ իր իսկ մասնակցությամբ տեղի ունեցող իրադարձությունների խեղաթյուրումը։

Սակայն պատմությունը թողնենք պատմության դատին եւ անցնենք բուն նյութի մատուցմանը` նշանաբան ունենալով ճշմարտությունը, միայն ճշմարտությունը։

1. Նախ՝ պատասխանատվության մասին, որը հատկապես վերջերս առավել շահարկման է ենթարկվում ընդդիմության կողմից. թե իբր ՀՀՇ-ն եւ Հայաստանի իշխանությունները փորձում են խուսափել պա