Այս էջը սրբագրված է

կույթը, միջնակարգ եւ բարձրագույն կրթությունը, գիտությունը, առողջապահությունը։

Սակայն, միաժամանակ անժխտելի է նաեւ, որ առաջին շենքը Երեւանում կառուցվեց 1928 թվականին՝ խորհրդային իշխանության հաստատումից ութ տարի անց, որ հարյուրհազարավոր հայորդիներ զոհ գնացին գյուղի կոլեկտիվացման բռնարշավին եւ ստալինյան հալածանքներին, որ հայ մշակույթը կորցրեց իր հանճարեղ ներկայացուցիչներին՝ Եղիշե Չարենցին եւ ԱկսելԲակունցին, որ անխնա ավերվեցին հայոց հազարամյա եկեղեցիները, որ կոմունիստների «փառահեղ» շինարարությունը պատճառ դարձավ Գյումրիի, Սպիտակի եւ աղետի գոտու տասնյակ հազարավոր բնակիչների նահատակության, որ կոմունիստները նույն «փառահեղ» շինարարությունն իրականացրել են նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, եւ Աստված մի՛ արասցե` կրկնվի նույն ուժգնության մի երկրաշարժ։

Եթե ընդդիմությունը շեշտում է անցյալի դրականը, որ մենք էլ չենք կարող ժխտել, ապա բարի պետք է լինի չմոռանալ նաեւ ողբերգականը` հույս չդնելով ժողովրդի «կարճ» հիշողության վրա։

Ինչ վերաբերում է ներկա իշխանությունների շինարարական գործունեությանը, ապա պետության կողմից, թեկուզ այս դժվարին պայմաններում, աշխատանքները երբեք չեն դադարեցվել, մանավանդ աղետի գոտում, իսկ վերջին երկու տարիներին պետության հովանավորությամբ Հայաստանի ողջ տարածքում ծավալվել է հսկայական անհատական շինարարություն, որի վկան կարող եք լինել հանրապետության ցանկացած բնակավայրում, յուրաքանչյուր քայլափոխի։

6. Թերթից թերթ, հոդվածից հոդված, հանրահավաքից հանրահավաք քոչող մյուս մեղադրանքը. ՀՀՇ-ն փակեց «Նաիրիտն» ու ատոմակայանը, իսկ այժմ իշխանության գալով` անամոթաբար վերագործարկում է դրանք։

Այս հարցի հանգամանալից պարզաբանումը ես երկիցս տվել եմ խորհրդարանում, բայց դրանից մեղադրանքի արծարծումն ամենեւին չի դադարել։

«Նաիրիտն» իսկապես փակեց ՀՀՇ-ն` հսկայական ճնշում գործադրելով վերջին կոմունիստական Գերագույն խորհրդի վրա։ Փակեց երեք