Այս էջը սրբագրված է

րապնդման, ժողովրդի բարգավաճման գործին։ Եւ այսօր իսկ արդեն քիչ չեն այդպիսի անհատները, որոնք հաջողությամբ պաշտոնավարում են պետական կառավարման համակարգում՝ նախարարների, փոխնախարարների, խորհրդականների ու փորձագետների պաշտոններով։

Հայաստանը պատրաստ է նաեւ քաղաքացիություն շնորհել ցանկացած սփյուռքահայի` պայմանով սակայն, որ քաղաքացու լիակատար իրավունքներից, այդ թվում` ընտրելու եւ ընտրվելու իրավունքից օգտվելու դեպքում, նա պետք է լիովին կատարի նաեւ իր պարտականությունները` հարկերի մուծումը, զինապարտությունը եւ այլն։

12. ՀՀՇ-ի եւ Հայաստանի ներկա իշխանությունների[1] ամենամեծ «մեղքը», սակայն, Հայ Դատի եւ պահանջատիրության ուրացումն է։

Մտադրություն չունենալով ծավալվել, ուզում եմ բավարարվել միայն հետեւյալ հայտարարությամբ։

ՀՀՇ-ի եւ ներկա իշխանությունների համար Հայ Դատն այսօր Հայոց պետականության կայացումն է, Հայաստանի բարգավաճումն ու հզորացումը, Լեռնային Ղարաբաղի հայապահպանումը։ Յուրաքանչյուր սերունդ ազգի առջեւ ունի իր պարտքը։ Եթե մեր սերնդին հաջողվի իրականացնել նշված ծրագիրը, նա իր պարտքը լիովին հատուցած կլինի։

ՀՀՇ-ն եւ Հայաստանի ներկա իշխանություններն իրենց առջեւ մշտապես դրել են միայն իրական եւ լուծելի խնդիրներ եւ այսուհետեւ էլ մտադիր չեն շեղվելու այդ գործելակերպից։ Պատրանքներն ու սնամեջ քաղաքական բաղձանքները միմիայն թունավորել են ազգի հոգին եւ հոխորտանքների ու սնապարծության թմրադեղով, թերարժեքության բարդույթով վարակել նրան։

Եթե փորձելու լինենք ներկա հայ իրականության խորքային երեւույթները վերածել փիլիսոփայական սահմանման, ապա անխուսափե-լիորեն կհանգենք հետեւյալ ճշմարտությանը.

Հայոց պետականության կայացման, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման եւ ընդհանրապես ազգային գաղափարախոսության դրսեւորման ընդերքում այսօր ընթանում է անհաշտ պայքար քաղաքա

  1. Տպագրված տեքստում՝ «Հայաստանի եւ ՀՀՇ֊ի ներկա իշխանությունների», ուղղում ենք ըստ ձեռագրի։