Այս էջը սրբագրված է


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՕԲՇՉԱՅԱ ԳԱԶԵՏԱ» ԹԵՐԹԻՆ

(24 դեկտեմբերի, 1993 թ.)

― 1988 թվականի աշնանը Երեւանում ես ներկա էի հանրահավաքի, որը Դուք էիք անցկացնում։ Ղարաբաղյան շարժման ամենաթեժ ժամանակներն էին։ Նոր էր պայթել Սումգայիթը, եւ, բնականաբար, կրքերը շիկացած էին։ Հիշում եմ, թե ինչ տակտով էիք դուք կրքերը մեղմում՝ կոչ անելով հավաքվածների ինտերնացիոնալ զգացմունքներին։ Ի՞նչ է ձեզ համար ինտերնացիոնալ գաղափարը։

― Լինելով բանասեր, ուզում եմ միանգամից նկատել, որ սոցիալիստների թեթեւ ձեռքով «ինտերնացիոնալիզմ» տերմինը վաղուց արդեն զրկվել է բարձր իմաստից եւ ձեռք բերել քաղաքական, իսկ ավելի ճիշտ՝ դասակարգային նշանակություն։ Նկատի ունենալով հենց այդ նեղ քաղաքական նշանակությունը՝ ինտերնացիոնալիզմի մասին կարելի է խոսել միայն ժողովուրդների, ազգերի միջեւ հավասարության առկայության դեպքում, քանի որ դրա խախտումը անխուսափելիորեն հանգեցնում է նացիոնալիզմի։ Ես կգերադասեի այլ տերմին՝ հումանիզմը, որի մեջ դնում եմ ոչ բարձր, ու դրանով իսկ վերացական գաղափար, այլ՝ ամենապարզ մարդկային կարեկցանք։ Մնացած ամեն ինչ՝ սեր, բարեկամություն, համերաշխություն եւ, եթե ուզում եք՝ ինտերնացիոնալիզմ, ածանցված են դրանից։

― Դուք դարձաք նախկին Միության բոլոր հանրապետություններից ամենամիատարր պետության ղեկավարը։ Դուք եղել եք նրա ինքնուրույնության ակտիվ մարտիկներից մեկը։ Ձեզ ժամանակակից, ճանաչված գրող Հրանտ Մաթեւոսյանն իր հարցազրույցներից մեկում