ների կամ քաղաքական ուժերի կամքից, այլ հանդիսանում է սոցիալական, տնտեսական եւ քաղաքական հանգամանքների հանրագումարի հետեւանք։ Սակայն ԽՍՀՄ փլուզումը չի նշանակում անհետ վերացում պատմականորեն ձեւավորված այն միասնության, որը հարյուրամյակներ շարունակ երկրագնդի հայտնի տարածքում ապրող մարդկանց համար հանդիսացել է համակեցության եղանակ։ Այստեղ ես նկատի ունեի, առաջին հերթին, հոգեւոր տարածքը, քանի որ գաղտնիք չէ, որ Ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ գրեթե բոլոր ժողովուրդների համար հարյուրամյակներ շարունակ համաշխարհային քաղաքակրթությանը շփվելու միակ ուղին եղել է ռուսական մշակույթը։
Վստահ եմ, որ ինչպես այսօր հոգեւոր առումով մոտ են Բրիտանական Համագործակցության երկրները, կամ՝ դեպի Ֆրանսիա են ձգտում Աֆրիկայի ֆրանսալեզու երկրները, այնպես էլ ռուսաց լեզուն ու մշակույթն ընդմիշտ մոտեցրել են անցյալում Ռուսական կայսրությունը կազմած երկրներին ու ժողովուրդներին։
Ռուսական մշակույթի ամենաբարձր նվաճումը, գրականության ու երաժշտության հանճարեղ ստեղծագործությունների կողքին, ես համարում եմ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի ռուսական ազատախոհությունը։ Հենց դա էլ, ցավոք, նրա ամենախոշոր կորուստն է։ Ռուսաստանն այսօր կանգնած է այդ կորուստը լրացնելու պատմական խնդրի առաջ։ Միտումներն, ի դեպ, հուսադրող են, քանի որ մենք ի դեմս «Մոսկովսկայա տրիբունայի», որը կատարեց իրապես պատմական առաքելություն, արդեն ականատեսն ենք դարձել ռուսական ազատախոհության վերածնման փորձերի։
― Դուք եղել եք աշխարհով մեկ հայտնի հնագույն ձեռագրերի պահոց Մատենադարանի աշխատակից։ Քաղաքական գործունեությունում Ձեզ պետք եկե՞լ է նախկին մասնագիտական փորձը։
― Քաղաքականությունը հասարակության համար ազնվաբարո գործի իրականացման առավել արդյունավետ միջոցն է։ Ով եւ ինչպես այն կիրականացնի, դա արդեն այլ հարց է։ Մասնագիտական գիտելիքները, կարծում եմ, չեն խանգարում, բայց եւ առանձնապես չեն էլ օգնում ինձ քաղաքական գործունեության մեջ։ Պետության ղեկավարին առավել հարմար կգային իրավաբանական կամ տնտեսագիտական կրթությու