Այս էջը սրբագրված է

սկզբունքներին, մարդու եւ քաղաքացու իրավունքներին վերաբերող միջազգային օրենքների բոլոր հիմնական դրույթները, ինչպես նաեւ ժամանակակից ժողովրդավարական երկրների պետական կառույցների ներդաշնակ գործունեության մշակված մեխանիզմներն ու հակակշիռների համակարգը։

Ինչ վերաբերում է Հայոց նորանկախ պետության օրենսդրական ավանդույթին, ապա Սահմանադրության առկա նախագծի համար ելակետային փաստաթղթեր են հանդիսացել Հայաստանի անկախության հռչակագիրը, Հանրապետության Նախագահի եւ Գերագույն խորհրդի մասին օրենքները, Անկախ պետականության հիմնադրույթներին վերաբերող օրենքը։ Նշված փաստաթղթերը, որոնք արդյունք են բացառապես ներկա խորհրդարանի գործունեության, Սահմանադրական հանձնաժողովի նախագծում արտացոլված են, իհարկե, ոչ բացարձակ նույնությամբ, այլ ենթարկված լուրջ փոփոխությունների՝ թե՛ ժամանակի պահանջներից ելնելով, թե՛ պատշաճեցվելով մեր իրավական եւ քաղաքական հասունության արդի մակարդակին։

Նկատի ունենալով այս հանգամանքը՝ պարտք եմ համարում շեշտել, որ ես ոչ միայն ամենեւին հակված չեմ Սահմանադրության բացակայության անցած չորս տարիները գնահատել որպես կորած ժամանակ, այլեւ ընդհակառակը՝ այդ ժամանակը դիտել որպես նոր պետական կառույցների ձեւավորման, համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծման եւ ընդունված օր ենքների փորձարկման արդյունավետ տարիներ, որոնք, անկասկած, կունենան իրենց բարերար ազդեցությունը հանրապետության ապագա Սահմանադրության վրա։ Եւ որքան էլ այսօր խորհրդարանում գերիշխեն հոռետեսական կամ ժխտական տրամադրությունները, այնուամենայնիվ, պատմական կտրվածքով նրա դերը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մշակման գործում արդեն իսկ անուրանալի է։

Առկա նախագծում, կարծում եմ, ամենայն հետեւողականությամբ կիրառված է նաեւ պետության ու հասարակության կյանքի բոլոր հնարավոր ճգնաժամային իրավիճակների համար սահմանադրական լուծում նախատեսելու սկզբունքը, որը միակ երաշխիքն է խուսափելու ներքաղաքական պայքարի անցանկալի դրսեւորումներից եւ, ինչո՞ւ չէ՝