Այս էջը սրբագրված է

Այնպես որ, ժողովրդավարության հիմունքներով՝ նախագահական եւ խորհրդարանական համակարգերի հակադրումը պետք է համարել ի բնե սխալ եւ մերժելի։ Պետության ժողովրդավարության չափանիշը ոչ թե կառավարման համակարգի նախագահական կամ խորհրդարանական բնույթն է, այլ այն հանգամանքը, թե այդ վարչաձեւերը հաստատվել են ազատ ընտրությունների միջոցով, թե՝ ոչ։ Ժողովրդավարության էությունը վերջին հաշվով ոչ այլ ինչ է, եթե ոչ ազատ ընտրություններ, որոնց միջոցով ժողովուրդը հնարավորություն ունի եթե ոչ ընտրելու անպայման լավ իշխանություններ, ապա գոնե ազատվելու վատ իշխանություններից։

Այսպիսով, ժողովրդավարության տեսակետից պետություններն իրարից տարբերվում են ոչ թե կառավարման համակարգերի հատկանիշով, այլ՝ իշխանությունների ընտրյալ կամ ոչ ընտրյալ լինելու հանգամանքով։ Ըստ այդմ, հավասարապես ժողովրդավարական են թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական համակարգերը, եթե նրանք հաստատված են ազատ ընտրությունների միջոցով, եւ, համապատասխանաբար, ոչ ժողովրդավարական են այլ ճանապարհներով հաստատված բռնապետությունները եւ միապետությունները։

Ես հարկադրված էի զայրույթ պատճառելու հանդգնությամբ մանրամասն կանգ առնել այս պարզ ու ծեծված ճշմարտությունների վրա, որովհետեւ նախագահական համակարգը որպես բռնապետություն ներկայացնելու միտումն արդեն սպառնում էր դառնալ մոլորեցուցիչ շահարկումների առարկա։ Իսկ ըստ էության՝ կառավարման նախագահական կամ խորհրդարանական համակարգի ընտրությունը կապված է ոչ թե ժողովրդավարության հանգամանքի, այլ այն հարց ի հետ, թե որքանով է այդ համակարգերից մեկը համապատասխանում տվյալ պետության պահանջներին ու առանձնահատկություններին եւ որքանով է այն ի զորու լուծելու տվյալ պետության առջեւ կանգնած խնդիրները։

Նման հարցադրումն, ահա, կլիներ միանգամայն տեղին ու առարկայական՝ դառնալով ոչ թե մտացածին, այլ լուրջ, հայեցակարգային բանավեճի նյութ։ Դժվար է, իհարկե, ընդհանուր բնույթի սույն ելույթի սահմաններում այս կարեւոր հարցի շուրջ հանդես գալ համակողմանիորեն փաստարկված վերլուծությամբ, ուստի առայժմ կփորձեմ բա