Այս էջը սրբագրված է

տար պետությունների ձեւավորման հարաճուն ձգտումներին։ Քանի դեռ այդ ձգտումները չեն արդարանում, պետությունները փորձում են օրենքների միջոցով գոնե նվազագույնի հասցնել պետական եւ տեղական շահերի միջեւ գոյություն ունեցող հակասությունները, բայց այդ շահերի լիակատար ներդաշնակություն միայն քչերին է հաջողվում ստեղծել, այն էլ, որպես կանոն, ժամանակավոր։

Հայաստանն, ազատ լինելով պատմական այդ բեռից, եւ մանավանդ իր միատարր ազգային կազմով, թերեւս աշխարհում եզակի հնարավորություն ունի կառուցելու դասական ունիտար պետություն, որը կարող է դառնալ նրա կայունության, տարածքային ամբողջականության եւ լիակատար ինքնիշխանության ամենահուսալի երաշխիքը։

«Հայաստանի Հանրապետություն», 14 հունիսի, 1994 թ.։
Հրատարակված՝ «Պետության կայունության երաշխիքը ժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությունն է» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 12/13.06.94, պաշտոնական սղագրություն։ Նաեւ՝ ՀՀԱՆԱ, 28/13.06.94։ Բնագիր։ Ինքնագիր։