ԵԼՈՒՅԹ ՀԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, խորապես մտահոգված ընթացիկ նստաշրջանի հակադեմոկրատիկ բնույթով, նրանում հնչած հիմնովին սխալ ու անհեռատես քաղաքական ծրագրով եւ հայ ժողովրդի իղձերի իրականացման համար ստանձնած պատասխանատվության զգացումով՝ իր պարտքն է համարում Հայաստանի գերագույն իշխանության ամբիոնից անելու հետեւյալ հայտարարությունը։
Չնայած պատմական դառը փորձին, չնայած հայ ժողովրդի կրած բազմաթիվ հիասթափություններին, մեր որոշ մտավորական գործիչների կողմից շարունակվում է տենդագին կերպով քարոզվել քաղաքականապես սնանկ եւ վտանգավոր այն մտայնությունը, որ Հայաստանը, շրջապատված լինելով այլակրոն, թշնամի ազգերով՝ իր գոյությունը կարող է պահպանել միայն որեւէ հզոր պետության հովանավորության շնորհիվ։ Այս մտայնությունը մեր ժողովրդին մատնում է բարոյական ստրկության եւ զրկում նրան քաղաքական պարտնյոր դառնալու հնարավորությունից, որը քաղաքականության մեջ հաջողության հասնելու երաշխիքն է։
- ↑ «Ղարաբաղ» կոմիտեի անունից հնչած այս ելույթի բնագիրը չի պահպանվել։ «Դրոշակը» այն հրապարակել է (հավանաբար ձայնագրությունից) «Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգիչ ելույթը» վերնագրով՝ իր կողմից խոստանալով հետագայում «դիրքորոշվել նման զարտուղի եւ դատապարտելի կեցվածքի մը նկատմամբ»։ Ուղղել ենք տպագրված տեքստում տեղ գտած ակնհայտ սխալները եւ վրիպումները։