Այս էջը սրբագրված է


ԽՈՍՔ՝ ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏՈՒՄ

(11 հոկտեմբերի, 1994 թ.)

Հարգելի գործընկերներ,

Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյա հոբելյանի այս նշանակալից հանդիսության առիթով, կարծում եմ, նախ եւ առաջ պարտավոր ենք խորին ակնածանքի ու երախտագիտության մեր տուրքը հատուցել այն լուսավոր նվիրյալներին՝ Հայաստանի առաջին հանրապետության պատասխանատուներին ու մեծահամբավ հայ գիտնականներին, ովքեր մեր ժողովրդի համար ստեղծված դժվարագույն պայմաններում, ազգային գոյապայքարի ծանր օրերին ձեռնարկեցին հիրավի պատմական, հիրավի հոգեշնորհ մի գործ, որն արժանի է տեղ զբաղեցնելու Մաշտոցի եւ Տաթեւացու մեծագործությունների կողքին։

Ես նկատի ունեմ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին, հանրային կրթության նախարարներ Գեւորգ Մելիք-Ղարագյոզյանին ու Նիկոլ Աղբալյանին, համալսարանի բուն կազմակերպիչներ Յուրի Ղամբարյանին ու Դավիթ Զավրյանին, դասախոսներ Ստեփան Մալխասյանցին, Մանուկ Աբեղյանին, Հակոբ Մանանդյանին, Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանին, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանին, Երվանդ Տեր-Մինասյանին, Սիրական Տիգրանյանին, Ռուբեն Աբրահամյանին, Աշխարհբեկ Քալանթարին, Գրիգոր Ղափանցյանին, որոնց հետագայում միացան Հրաչյա Աճառյանը, Ալեքսանդր Թամանյանը, Լեոն, Գեւորգ