Այս էջը սրբագրված է

կենտրոնը, որը, շարունակ արծարծելով քաղաքացիական եւ ազգային բնույթի լուրջ խնդիրներ ու դրանով զգալիորեն նպաստելով ժողովրդի հասարակական գիտակցության բարձրացմանը, մշտական մտահոգություն էր ստեղծում ամբողջատիրական վերնախավի համար։ Դա վերաբերում է, ի դեպ, ոչ միայն համալսարանի դասախոսական կազմին եւ ուսանողությանը, այլեւ նրա կուսակցական կազմակերպությանը, որը կոմունիստական ուղղափառության տեսակետից համարվում էր ամենաանհնազանդն ու վտանգավորը Հայաստանում։

Ինչպես ամենուր, համալսարանում եւս ազգային-քաղաքական խմորումներն սկսվեցին խրուշչովյան ազատությունների շրջանում։ 1965թ. ապրիլի 24-ին համալսարանականները գտնվում էին Խորհրդային Միությունում տեղի ունեցած առաջին համաժողովրդական ցույցի առաջնորդող շարքերում։ 1967-ին համալսարանի ուսանողներն էին, որ մեծ դժվարությունների եւ անհրաժեշտ գաղտնապահություն պահանջող ջանքերի գնով առաջին ծաղկեպսակը դրին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին։ Հաջորդ տարի առաջին անգամ կրկին համալսարանում հաջողվեց վերից իջեցված թեկնածուի փոխարեն հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր առաջադրել սեփական թեկնածուին՝ մեծ հայրենասեր, ակադեմիկոս Արտաշես Շահինյանին։ Իսկ 1978 թվականին հատկապես համալսարանի շնորհիվ էր, որ ՀԽՍՀ նոր Սահմանադրության մեջ պահպանվեց հայերենը որպես պետական լեզու սահմանող հոդվածը։

Համալսարանի դասախոսները եւ ուսանողները զանգվածային մասնակցություն բերին նաեւ 1988 թվականին ծագած ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժմանը՝ դրանով հսկայական ավանդներդնելով Հայաստանի պետական անկախության վերականգնման գործում։

Նշելով այս ամենը, ես ուզում եմ հատուկ ընդգծել ըստ արժանվույն Երեւանի պետական համալսարանին պատկանող այն նշանակալից դերը, որ նա կատարել եւ այսօր էլ շարունակում է կատարել ինչպես գիտակրթական գործունեության, այնպես էլ մեր ժողովրդի հասարակական գիտակցության ձեւավորման բնագավառում։

Եւ այս կապակցությամբ սրտանց շնորհավորելով համալսարանի բոլոր շրջանավարտներին, դասախոսական ներկա կազմին եւ ուսանո