Հայաստանում ու Արցախում, թե՛ Սփյուռքի բոլոր հայաշատ կենտրոններում։ Բարեգործականի գործիչները ներկայացված են ինչպես հիմնադրամի բարձրագույն ատյանում՝ Հոգաբարձուների խորհրդում, այնպես էլ՝ բոլոր տեղական հանձնախմբերում։ Պարտքս եմ համարում հատուկ գնահատել այն շոշափելի նպաստը, որ Բարեգործական Միության անդամները բերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Ամերիկայի միացյալ հայկական ֆոնդի» համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված 1993–1994 թթ. «Ձմեռ» ծրագրի իրականացմանը։ Վստահ եմ, որ այսուհետեւ եւս Բարեգործականը կանի ամեն ինչ՝ զորացնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի սփյուռքյան կառույցները։
Իսկ այժմ եւս մեկ անգամ ողջունելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համագումարի պատգամավորներին եւ հյուրերին, ինչպես նաեւ սրտանց շնորհավորելով բոլորիդ համագումարի՝ Երեւանում անցկացվելու նշանակալից փաստի առթիվ, ցանկանում եմ ձեզ մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ եւ մեծամեծ հաջողություններ հայապահպանության, Հայաստան – Սփյուռք կապերի ամրապնդման, Հայոց պետականության զորացման ուղղությամբ ձեր ծավալած անձնվեր գործունեության ասպարեզում։
«Հայաստանի Հանրապետություն», 18 հոկտեմբերի, 1994 թ.։
Հրատարակված՝ «Հայաստան – Սփյուռք կապերը երբեք այնքան ազատ, այնքան սերտ, այնքան գործնական եւ այնքան արդյունավետ չեն եղել, որքան ներկայումս» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 12/15.10.94։ Բնագիր։ Մեքենագիր։