պահին հետապնդում է միայն ու մի այն մեկ նպատակ. հայ ժողովրդին ներկայացնել որպես ռեւանշիստներ, վարկաբեկել արցախյան արդարացի պահանջատիրությունը եւ դրանով զրկել նրան վերոհիշյալ դաշնակիցների համակրանքից։ Այդ իսկ նկատառումով Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն խստագույնս դատապարտում է Հակական հարցը միջազգային հարաբերությունների էժանագին խաղաքարտ դարձնելու հերթական փորձը եւ համոզմունք հայտնում, որ մեր ազգային իղձերի իրականացման միակ ուղին երկրի դեմոկրատացման գործընթացի անշրջելիության ապահովումն է եւ հայ ժողովրդի միաբանությունը՝ կերտված Հայոց համազգային շարժման գաղափարական սկզբունքների վրա։
Մենք վստահ ենք, որ եթե ժամանակին պաշտոնապես ճանաչվեր Հայոց համազգային շարժումը, եւ դրանով փոխըմբռնման հնարավորություն ստեղծվեր հանրապետության ղեկավարության եւ ժողովրդի ներկայացուցիչների միջեւ, ապա այսօր տեղի չէր ունենա քաղաքական այն արկածախնդրությունը, որին նվիրված է սույն հայտարարությունը։
- «Դրոշակ», 24 հուլիսի, 1989 թ.։