ծակցության խորհրդի բուդապեշտյան գագաթնաժողովում։ Համաեւրոպական այս հեղինակավոր կազմակերպությունը փաստորեն առաջին անգամ քաղաքական որոշում կայացրեց հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու մասին։ Թեեւ առայժմ տեխնիկական առումով պարզված չեն այդ ուժերի մանդատին, քանակին ու կազմին վերաբերող հարցերը, սակայն նման կարեւոր քաղաքական որոշման առկայությունը վստահություն է ներշնչում, որ դրանք կլուծվեն մոտակա ժամանակներում, եւ այդքան թանկ գնով ձեռքբերված զինադադարը վերջապես կվերածվի կայուն խաղաղության։
Զինադադարի շունչն իր բարերար ազդեցությունն ունեցավ նաեւ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ 1994 թվականը նախորդների համեմատությամբ այս տեսակետից փաստորեն եղավ առաջին անցնցում տարին, որի բնորոշիչներն են՝ տնտեսության աճը, դրամի կայունացումը, բյուջեի պակասորդի կրճատումը, սղաճի սանձումը, աղետի գոտում իրականացված շինարարությունը եւ այլն։ Էապես խորացավ նաեւ տնտեսական բարեփոխումների՝ սեփականաշնորհման, հարկային համակարգի կարգավորման, կառավարման մեխանիզմների կատարելագործման գործընթացը։
Տնտեսական կայունացման միտումները, առկա զինադադարն ու բարեփոխումների հաջող ընթացքը հիմք հանդիսացան միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ մշակելու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման 1995 թվականի համալիր ծրագիրը, որն ուղղված է առաջին հերթին մակրոտնտեսական հավասարակշռության հաստատմանը։ Ծրագրի հաջող իրականացման, համաշխարհային հանրության կողմից հատկացված վարկերի ճիշտ օգտագործման դեպքում 1996 թվականը խոստանում է դառնալ բեկումնային տարի Հայաստանի տնտեսության վերականգնման եւ նրա հետագա զարգացման տեսակետից։
Թեեւ ծրագրի իրականացման հիմնական արդյունքները սպասվում են 1996 թվականին, սակայն առաջիկա տարում արդեն մեր ժողովուրդը կզգա դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ ռեալ եկամուտների աճի եւ բնակչության սոցիալապես թույլ պաշտպանված շերտերի կարիքների բավարարման առումով։ Բացի զուտ տնտեսական նպատակ