կի հանդիպումներում փաստորեն իրականում արձանագրվել են ընդամենը մի քանի էական դիվանագիտական արդյունքներ։
Դրանք են. 1. Ղարաբաղյան հակամարտության քայլ առ քայլ կարգավորման մեթոդոլոգիան, որն սկսեց ձեւավորվել դեռեւս 1992 թվականից եւ այսօր խստորեն կիրառվում է անխտիր բոլոր խաղաղարար ծրագրերում։ Այս մեթոդոլոգիան ենթադրում է խնդրի կարգավորման երկու աստիճան. առաջինը՝ զինադադարի կայացման, կայուն խաղաղության հաստատման, Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման, գրավված տարածքների ազատման եւ շրջափակումների վերացման փուլն է, իսկ երկրորդը՝ քաղաքական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման փուլը, որը, ինչպես արդեն նշվեց, վերաբերում է Մինսկի կոնֆերանսի հիմնական իրավասությանը։ Նման մեթոդոլոգիայի որդեգրման կարեւորությունը, կարծում եմ, ինքնըստինքյան ակնհայտ է, քանի որ եթե փորձ արվեր միանգամից լուծել բոլոր հարցերը, ապա, նկատի ունենալով Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կողմերի դրսեւորած բնական մաքսիմալիզմը, խաղաղության գործընթացը մեկընդմիշտ վիժեցված կարելի էր համարել։
2. 1993 թվականի նոյեմբեր ամսին հայկական դիվանագիտությանը հաջողվեց գրավված տարածքներից առանց նախապայմանների ետքաշման միջազգային հանրության պահանջը զուգակցել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի շրջափակումների վերացման քայլերին, որը տեղ գտավ ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի վերամշակված խաղաղարար ծրագրում։
3. 1994 թվականի մայիսից սկսած, հիմնականում ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի ջանքերով, Լեռնային Ղարաբաղը վերջնականապես ճանաչվեց որպես հակամարտության լիարժեք կողմ, որն արդեն իր պարտադիր մասնակցությունն ունի ցանկացած մակարդակի բանակցություններում։
4. 1994 թվականի դեկտեմբեր ամսին դիվանագիտական մակարդակով լուծվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման խնդիրը. ԵԱՀԽ-ի բուդապեշտյան