Սղաճի զսպմանը զուգընթաց 1994 թվականին ապահովվել է աշխատավարձի առաջանցիկ աճ՝ սպառողական գների նկատմամբ։ Այսպես, 1993թ. Դեկտեմբերի համեմատությամբ (147 դրամ) տնտեսության պետական հատվածում զբաղվածների միջին աշխատավարձը 1994թ. հոկտեմբերին աճել է 27,2 անգամ (4000 դրամ)։ Միջին աշխատավարձի մեծությունը աճել է նաեւ տարադրամային արտահայտությամբ. եթե 1993թ. դեկտեմբերին այն կազմել է 1,9 ամերիկյան դոլարին համարժեք, ապա հունվարին արդեն 4,1, մայիսին՝ 4,2, իսկ հոկտեմբերին՝ 10,9 դոլար։
Կայունացման միտումների դրսեւորման տեսակետից հատկանշական է նաեւ ազգային դրամի կուրսի դինամիկան։ 1994 թվականին դրամի արժեզրկումը դոլարային արտահայտությամբ կազմել է 488 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում թուրքմենական մանաթը արժեզրկվել է 110 անգամ, ադրբեջանական մանաթը՝ 35 անգամ, ուկրաինական կարբովանեցը՝ 8,7 անգամ, վրացական կուպոնը՝ 7,5 անգամ, ղազախական տենգեն՝ 5 անգամ[1]։ Ազգային տարադրամների արժեզրկման միտումը այս կամ այն չափով դրսեւորվել է նաեւ ԱՊՀ մյուս երկրներում։ Թեեւ անգամ այս կոնտեքստում հայկական դրամի արժեզրկման 488 տոկոսը բոլոր դեպքերում կազմում է բավականին մեծ թիվ, բայց պետք է նկատի ունենալ, որ դրամի անկման հիմնական ծանրաբեռնվածությունը՝ շուրջ 3,7 անգամ ընկնում է տարվա առաջին չորս ամիսների վրա։ Հետագա ութ ամիսների ընթացքում դրամի արժեզրկումը դոլարային արտահայտությամբ կազմել է ընդամենը 25 տոկոս, որ նրա կայունացման ամենապերճախոս վկայությունն է։
Կայունացման միտումներին զուգընթաց՝ 1994 թվականին էապես խորացավ նաեւ տնտեսական բարեփոխումների՝ սեփականաշնորհման, հարկային համակարգի օրենսդրական կարգավորման, կառավարման մեխանիզմների կատարելագործման գործընթացը։
Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրում ընդգրկված 2750 փոքր օբյեկտներից առայժմ կառավարության կողմից
- ↑ Այսինքն՝ համապատասխանաբար՝ 11000, 3500, 870, 750, 500 տոկոսով (խմբ․)։