Այս էջը սրբագրված է

Թերեւս ինձնից սպասվում է նաեւ անդրադառնալ 1994թ. դեկտեմբերի 28-ի «Հայ հեղափոխական դաշնակցություն հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին» հրամանագրին, բայց ես ավելացնելու ոչինչ չունեմ իմ հեռուստաելույթին։

Կարող եմ նշել միայն, որ այդ հրամանագրի շնորհիվ կանխվեց ծրագրված ահաբեկչական գործողությունների հավանական շարքը, եւ Հայաստանը փրկվեց տեռորիզմի ահավոր վտանգից։

Վերջում ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել խորհրդարանին՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու իմ հրամանագրին արձագանքելու եւ օրակարգի հարցերի արդյունավետ քննարկման համար։ Հուսով եմ, որ մեր ազգաշահ համագործակցությունը կշարունակվի նաեւ Գերագույն խորհրդի ներկա գումարման վերջին նստաշրջանում, որի արդյունավետությանը նույնպես չեմ կասկածում։

Շնորհակալություն ուշադրության համար։
«Հայաստանի Հանրապետություն», 19 հունվարի, 1995 թ.։
Հրատարակված՝ «1994-ը դարձավ անկախության ժամանակաշրջանի առաջին անցնցում տարին» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/18.01.95։ Բնագիր։ Ինքնագիր։