Այս էջը սրբագրված է

- ժողովրդավարության խորացման եւ ժողովրդավարական հաստատությունների վերջնական ձեւավորման պատեհություն, - Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորման գործընթացի շարունակում, - կառուցողական մասնակցություն տարածաշրջանային եւ միջազգային ինտեգրացիոն գործընթացներին, - հավասարակշռված, խաղաղասիրական արտաքին քաղաքական կուրսի պահպանում, - կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունների մինչ այժմ իրականացրած քաղաքական եւ սոցիալ -տնտեսական գործունեության շարունակականության[1] ապահովում՝ հիմնված հստակ, իրագործելի ծրագրի եւ զարգացման կանխատեսելի հեռանկարի վրա։

Եւ վերջապես, ընտրությունների երրորդ նշանակալից արդյունքը պետք է համարել Հայաստանի կանանց, մասնավորապես՝ «Շամիրամ» միության հաջողությունը, որը հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման պերճախոս վկայությունն է։ Բավական է նշել, որ եթե նախորդ խորհրդարանում կանայք կազմում էին պատգամավորների միայն 2,5 տոկոսը, ապա Ազգային ժողովում նրանք ներկայացված են արդեն 5,5 տոկոսով։ Չեմ կասկածում, որ հարգելի տիկնայք ոչ միայն արդյունավետ կերպով կզբաղվեն օրենսդրական աշխատանքով, այլեւ խորհրդարանում կստեղծեն նուրբ եւ գեղեցիկ քաղաքական մթնոլորտ։

Վերջում եւս մեկ անգամ շնորհավորելով ձեզ՝ ժողովրդի վստահության բարձր պատվին արժանանալու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման առթիվ, մաղթում եմ ձեզ առողջություն եւ անձնական երջանկություն, հանդարտ, շինարար, ստեղծագործական աշխատանք։

«Հայաստանի Հանրապետություն», 28 հուլիսի, 1995 թ.։
Հրատարակված՝ «Մաղթում եմ հանդարտ, շինարար, ստեղծագործական աշխատանք» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/27.07.95։ Բնագիր։ Ինքնագիր։

  1. Տպագրում՝ շարունակության, ըստ ձեռագրի ուղղում ենք շարունակականության։