Այս էջը սրբագրված է

մաշխարհային պատերազմի ավերածություններից հետո վերակառուցման գործում՝ զերծ պահելով աշխարհը հետագա հնարավոր գլոբալ բախումից։ Նույնիսկ Սառը պատերազմի ընթացքում, համընդգրկուն հիմնահարցերի միջազգային քննարկումների ֆորումի լոկ գոյությունը կանխեց բազմաթիվ հակամարտությունների ծագումը։

ՄԱԿ-ը շարունակում է կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային հակամարտություններ պարունակող հարցերի լուծման գործում. ինչպես, օրինակ, ԵԱՀԿ- հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նպատակով անցկացվող բանակցություններում։ Այս առումով ես ցանկանում եմ կրկին արտահայտել երկարաժամկետ զինադադարը հարգելու եւ այն, որքան հնարավոր է շուտ, տեւական խաղաղության վերածելու հայկական կողմի հաստատակամությունը։

Պարոն նախագահ,

Կազմակերպության կարեւոր խնդիրներից է խաղաղության երաշխավորումը։ ՄԱԿ-ը եւ ողջ աշխարհը 1945 թվականից ի վեր բազմաթիվ ճակատներում ունեցել են նշանակալի առաջխաղացումներ։ Ապագաղութացման եւ ապարտեիդի վերացման, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եւրոպայում, նախկին Խորհրդային Միությունում հին կարգերի փլուզման եւ նոր, ժողովրդավարական կարգերի ի հայտ գալու շնորհիվ, հարյուր միլիոնավոր մարդիկ իրականացրին ինքնորոշման եւ ազգերի միությունում իրենց ձայնի իրավունքը։

Այս ֆորումը միաժամանակ հնարավորություն տվեց աշխարհի ազգերին իրենց բաժին մասնակցությունն ունենալ շատ հարցերի շուրջ հեռանկարների կառուցման գործում, ներառյալ՝ տնտեսական եւ սոցիալական ռազմավարական նպատակները, մարդու իրավունքները, շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաեւ աջակցությունը միջազգային իրավունքին։ Միաժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալությունների աշխատանքն ուղղակիորեն բարելավել է միլիոնավոր մարդկանց կյանքը ողջ աշխարհում։

Այնուամենայնիվ, մինչեւ 90-ական թվականները միջազգային համակարգը աշխարհի հիմնախնդիրներին մոտենում էր հիմնականում հատվածական սկզբունքով։ Սակայն Սառը պատերազմի ավարտը հնարավորություն տվեց պետություններին միասին աշխատելու եւ մի