Այս էջը սրբագրված է

Մեզ համար ուղենիշ են նախորդ սերունդները եւ ոգեշնչող՝ ՄԱԿ-ի ներկայիս ղեկավարությունը։ Բայց կազմակերպության վերակառուցման պատասխանատվությունն ավելի շատ ընկնում է անդամ պետությունների վրա։ Կազմակերպությունն ազգերից, երկրներից ու ժողովուրդներից վեր կանգնած չէ, այն նրանց համատեղ գոյատեւման ձգտումի եւ նպատակների իրականացման արտահայտությունն է։ ՄԱԿ-ը պետք է ծառայի միջազգային ողջ հանրությանը, որի կենտրոնում է մարդկային գոյը։ Այն այնքանով արդյունավետ կլինի միայն, որքան որ մենք ջանանք։ Նրա հաջողության գրավականը բոլոր անդամ պետությունների եւ մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։

Եզրափակելով՝ ես կցանկանայի ողջունել բոլոր նրանց, ովքեր ծառայել են ՄԱԿ-ին վերջին 50 տարիների ընթացքում եւ հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր կյանք տվեցին իրենց պարտքը կատարելիս։ Մենք հարգում ենք նրանց հիշատակը եւ պարտավորվում շարունակել նրանց առաքելությունը։

Շնորհակալություն, պարոն նախագահ։

«Հայաստանի Հանրապետություն», 25 հոկտեմբերի, 1995 թ.։