Այս էջը սրբագրված է

թվականներին համապատասխանաբար՝ 66 եւ 134 մլն դոլար, ըստ այդմ՝ երեք տարում ավելանալով 5,9 անգամ։ - Միջին ամսական անվանական աշխատավարձը 1993 թվականին կազմել է 7,5 (բյուջետային ոլորտում՝ 6,1, ոչ բյուջետային ոլորտում՝ 8,3), 1994 թվականին՝ 6,0 (բյուջետային ոլորտում՝ 3,0, ոչ բյուջետային ոլորտում՝ 8,0), իսկ 1995-ին՝ 15,6 (բյուջետային ոլորտում՝ 8,9, ոչ բյուջետայինում՝ 19,2) դոլար։

- Սղաճը 1993թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 3727 տոկոս (այսինքն՝ 37,27 անգամ), 1994 թվականին՝ 1884,5 տոկոս (շուրջ 19 անգամ)։ Նույն տարիներին սպառողական գները բարձրացել են համապատասխանաբար՝ շուրջ 110,19 եւ 1,2 անգամ։ - Դրամի կուրսը ամերիկյան դոլարի համեմատ 1993թ. Նոյեմբեր – 1994թ. Մայիս ամիսների ընթացքում ընկել է 22 անգամ, 1994 թ. հաջորդ ամիսների ընթացքում տատանվել է 350 դրամի շուրջ, իսկ 1995թ. բոլոր ամիսներին՝ պահպանվել գրեթե անփոփոխ (405–406 դրամ)։ - Մի պերճախոս թիվ էլ՝ եւ վերջ. 1995 թվականին Հայաստան է ներմուծվել ավելի շատ բենզին, քան նախորդ երեք տարիներին միասին վերցրած։ Ի դեպ, չար գուշակություններին հակառակ, բենզինի հոսքը նույն ծավալներով շարունակվում է նաեւ ակցիզային հարկի սահմանումից հետո, օրական շուրջ 1000 տոննայի սահմաններում։

Նշելով այս ամենը, ես բոլորովին միտք չեմ հետապնդում գունազարդել պատկերը եւ հավակնոտ եզրակացություններ կատարել։ Հակառակը, կարծում եմ, որ նշված փաստերը ո՛չ լուրջ նվաճումներ համարելու, ո՛չ էլ ավելորդ էյֆորիայի հիմքեր դեռեւս չեն տալիս։ Նրանք ընդամենը վկայում են տնտեսության կայունացման հանդարտ գործընթացի եւ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման հարաճուն դրական միտումների մասին, որոնք, վստահ եմ, մենք կպահպանենք նաեւ առաջիկա տարիներին՝ ձգտելով հետեւողականորեն իրականացնել «Հանրապետություն միավորման» նախընտրական ծրագիրը։