Այս էջը սրբագրված է


«ԲԼԻՑ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

(5 սեպտեմբերի, 1996թ.)

[1]

― Չեչնիայի տարբերակը հնարավո՞ր եք համարում Ղարաբաղում։

― Իսկ ո՞րն է Չեչնիայի տարբերակը, ես տեղյակ չեմ։

― Իրավիճակի սառեցումը հինգ տարով։

― Իսկ մերը սառեցված չէ՞։ Մերն էլ է սառեցված եւ ոչինչ չի փոխվում։

― Աշոտ Մանուչարյանը պնդում է, որ ընտրություններից հետո ուժեղանալու է միջազգային ճնշումը Ղարաբաղի հարցը լուծելու համար։

― Գուցե Մանուչարյանը լրացուցիչ տեղեկություններ ունի, որոնց ես տեղյակ չեմ, բայց մենք այդ ճնշումն զգում ենք արդեն հինգ տարի։

― Ի՞նչդիրքորոշում կունենաք, եթե ընդդիմությունը միացյալ թեկնածու առաջադրի։

― Ես ուրախ կլինեմ։

― Ընդդիմությունը համարում է, որ ընտրություններին ժողովրդավարական իմիջ տալու համար պարտադիր կգնաք երկրորդ փուլի։

― Արդեն ընդդիմությունը որոշել է, որ երկրորդ փուլում ե՞ս եմ քվեարկվում։ Ինչպե՞ս կարող եմ ես այդպիսի բան ասել։ Դա պետք է կախված լինի առաջին փուլի արդյունքներից։ Դա ի՞նչ է նշանա

  1. Չնախատեսված այս հարցազրույցը, ըստ «Ազգի», տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին, երբ՝ «Ռուսաստանի Դաշնության առաջին վարչապետ Վիկտոր Իլյուշինի հետ ունեցած հանդիպումից հետո ՀՀ նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանն անակնկալ զրույցի բռնվեց նախագահական պալատում հավաքված փոքրաթիվ լրագրողների հետ»։