Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ-ՀԱՆԴ ԻՊՄԱՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

(17 սեպտեմբերի, 1996թ.)

Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,

Ցավոք, ես ձեզ չեմ տեսնում, լույսն ինձ խանգարում է, բայց համարեք, որ ես խոսում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին։

Այսպիսի բազմամարդ հանրահավաք Հայաստանում չի եղել 1988 թվականից հետո։ Դուք նույնքան էիք 1988 թվականի նոյեմբերի 7-ին այս հրապարակում, համաշխարհային ճիվաղի ահարկու հայացքի ներքո, եւ դուք չվախեցաք այդ հայացքից։

Այն ժամանակ դուք հավաքվել էիք թոթափելու տոտալիտարիզմի լուծը, վերագտնելու ձեր ազատությունն ու անկախությունը։

Այսօր դուք հավաքվել եք ձեր քաղաքացիական պարտքը կատարելու։ Կան մարդիկ, ովքեր խնդիր են դրել մեր ժողովրդին վերադարձնել 1988 թվականի իրավիճակին։ Նրանք կարող են համարել, որ իրենց նպատակն իրականացել է այսօր։ Ես համաձայն եմ Վանոյի հետ՝ թող սա լինի մեր վերջին այսպիսի բազմամարդ հանրահավաքն այս դարում, որովհետեւ ժողովրդի խնդիրը երեխա մեծացնելն է, ընտանիքի հոգսերը տանելը, խաղաղ, ստեղծագործ, շինարար աշխատանքով զբաղվելը։

Մենք ութ տարիների երկար ճանապարհ ենք անցել ձեզ հետ, եւ ես չէի ցանկանա այսօր վերակերտել այդ ճանապարհը։ Առիթ եմ ունեցել մի անգամ հայտարարելու, որ այդ ընթացքում ՄԵՆՔ ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐԵԼ