Այս էջը սրբագրված է


ՈՒՂԵՐՁ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ 1996 Թ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

(1 հոկտեմբերի, 1996 թ.)

Սիրելի հայրենակիցներ,

Ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո պարտք եմ համարում դիմել ձեզ՝ արտահայտելու համար իմ երախտագիտությունը եւ տալու որոշ նախնական գնահատականներ ներկաիրա վիճակի վերաբերյալ։

Նախ ուզում եմ առանձին-առանձին խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն 647 հազար քաղաքացիներին, ովքեր վստահության քվե են տվել ինձ՝ ապահովելով հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում գյուղական շրջանների բնակիչներին, որոնք, չնայած իրենց դեռեւս դժվար կյանքին ու բազում հոգսերին, հավատացել են ինձ ու ցուցաբերել առավելագույն աջակցություն։

Երախտապարտ եմ, անշուշտ, նաեւ իմ ընտրական կենտրոնի գործունեությանն իրենց ծանրակշիռ նպաստը բերած համակիրների լայն շրջանակին՝ գլխավորությամբ Բաբկեն Արարքցյանի, ինչպես նաեւ իմ բոլոր վստահված անձանց, որոնք ներկայացնում էին մտավորականության, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության բնագավառների, արտադրության եւ գործարարության ոլորտի հիմնական շերտերը։

Չեմ կարող ամենայն անկեղծությամբ երախտագիտությունս չհայտնել նաեւ իմ մրցակիցների օգտին քվեարկած շուրջ 600 հազար քաղաքացիներին, որոնք ազնվորեն կատարել են իրենց քաղաքացիա