ցության, որը կոչված է ոչ միայն վաղվա հեռանկարը իրական դարձնելուն, այլեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների հետագա ձեւավորմանը նպաստելուն։
Որպես քայլ տվյալ ուղղությամբ, ես կառաջարկեի ԵԱՀԿ-ի հովանուներքո կովկասյան երեք պետությունների ոչ պաշտոնական խորհրդակցություններ սկսել կազմակերպության անդամ բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ՝ մշակելու համար տնտեսական զարգացման, սպառազինությունների վերահսկողության, հակամարտությունների կարգավորման, տարածաշրջանային ինտեգրացման հարցերի լայն շրջանակը ներառող տարածաշրջանային համագործակցության հիմնական ուղղությունները։
Վերջում, պարոն նախագահ, ես ուզում եմ շնորհավորել 1997 թվականին ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնող մեր դանիացի գործընկերներին եւ վստահություն հայտնել, որ նրանց ղեկավարությամբ ու բոլոր մասնակից երկրների ջանքերով մենք կհասնենք Եւրոպայի անվտանգության ու համագործակցության հրատապ հարցերի լուծմանը։
«Հայաստանի Հանրապետություն», 4 դեկտեմբերի, 1996 թ.։
Հրատարակված՝ «Նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է» վերնագրով։