Այս էջը սրբագրված է


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ՊՈԼԻՏԻԿ ԷՆՏԵՐՆԱՍԻՈՆԱԼ» ՀԱՆԴԵՍԻՆ
[1]

(գարուն, 1997 թ.)

― 1996 թվականի սեպտեմբերին Դուք վերընտրվեցիք Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում։ Ավելի քան հինգ տարի է, որ Դուք պետության ղեկավար եք։ Ի՞նչն է Ձեզ ավելի մեծ բավարարվածություն պատճառում, եւ որո՞նք են Ձեր ամենամեծ հուսախաբությունները ներքին եւ միջազգային ասպարեզներում։

― Ամենամեծ բավարարվածությունն, իհարկե, հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացումն էր՝ Հայաստանի անկախության վերականգնումը։ Դրա կողքին, թերեւս, արժանի են հիշատակվելու նաեւ Ղարաբաղի փայլուն ինքնապաշտպանությունը, Հայաստանի դեմոկրատացման գործընթացը, Սահմանադրության ընդունումը եւ հողի սեփականաշնորհումը։

Հուսախաբությունները թեեւ քիչ չեն, բայց վերոհիշյալ ձեռքբերումների համեմատ թվում են ժամանակավոր ու երկրորդական։ Համենայն դեպս, չեմ կարող չնշել Հայաստանի տնտեսության եւ բնակչության կենսամակարդակի լուրջ անկումը, հումքային եւ էներգետիկ ճգնաժամը։

― 1994 թվականի մայիսից հրադադար է հայտարարված Ղարաբաղում, որը մինչեւ օրս պահպանվում է։ Ի՞նչ եք կարծում, խաղաղության այդ գործընթացն արդյո՞ք անշրջելի է։

  1. Հարցազրույցն օժտված է օտար ընթերցողի համար անհրաժեշտ տեղեկատվական ծանոթություններով, որ հայերեն թարգմանությունում դուրս են թողնված։