Այս դերն ստանձնելով՝ ՀՀՇ-ն ու նրա դաշնակիցները պետք է թեթեւացնեն իշխանությունների բեռը՝ դրանով իսկ նրանց հեռու պահելով արտաքին ճնշումներից։
Ժողովրդին հեղափոխական բախտախնդրության վտանգներից զերծ պահելու գործում ես չափազանց կարեւոր եմ համարում նաեւ Հայաստանի մտավորականության, ստեղծագործական միությունների, Ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մամուլի միջոցների, գործարար աշխարհի դերը։
Քաղաքական դաշտում բռնությունների ու օրինազանցությունների նկատմամբ պետք է ստեղծել համատարած անհանդուրժողականության ու անթույլատրելիության մթնոլորտ, այլապես ժողովուրդը չի կարող իրեն լիովին ապահովված ու պաշտպանված զգալ։ Այս ամենը, սակայն, հեղափոխականության հաղթահարման թեեւ անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ։
Հեղափոխականության վերջնական վտանգազերծումը կախված է՝ մի կողմից այն բանից, թե իշխանություններին որքանով կհաջողվի բարելավել ժողովրդի սոցիալական վի ճակը, առողջացնել երկրի տնտեսությունը, լուծել պետության առջեւ կանգնած կենսական խնդիրները՝ դրանով իսկ խլելով հողը սոցիալ-դեմագոգների ոտքի տակից, իսկ մյուս կողմից՝ այն հանգամանքից, թե Հայաստանում ինչպես կզարգանա արդիական քաղաքական կուսակցությունների ձեւավորման գործընթացը։
Ժողովրդավարության բնականոն զարգացման դեպքում Հայաստանում վաղ թե ուշ, ու թերեւս որոշ յուրահատկություններով, ստեղծվելու է քաղաքական ուժերի դասական համակարգ, այն է՝ Աջ-կենտրոն (լիբերալ-դեմոկրատներ կամ քրիստոնյա-դեմոկրատներ), Ձախ-կենտրոն (սոցիալիստներ կամ սոցիալ-դեմոկրատներ), Աջ-ծայրահեղականություն (լիբերալ ազգայնականներ), Ձախ-ծայրահեղականություն (կոմունիստներ եւ ազգայնական սոցիալիստներ)։
Ասպարեզում թեեւ բոլոր նշված ուժերն էլ կարծեք թե առկա են, բայց նրանք ըստ էության գտնվում են դեռեւս սաղմնային վիճակում, ուստի ձեւավորված քաղաքական համակարգ ի մասին դեռ վաղ է խոսել։
Քիչ թե շատ ձեւավորված է Աջ-կենտրոնը՝ հանձինս ՀՀՇ-ի ու նրա դաշնակիցների, եւ Ձախ-ծայրահեղականությունը՝ հանձինս կոմու