է։ Այսուհանդերձ, Երեւանի եւ Մոսկվայի երկկողմ պայմանագրերին Բաքուն բավականին նյարդային արձագանքեց։
― Ինձ թվում է՝ Ադրբեջանի այդպիսի արձագանքը միջազգային փոխհարաբերությունների էթիկայի խախտում է։ Պայմանագրի կնքումն ինքնիշխան Հայաստանի եւ ինքնիշխան Ռուսաստանի իրավունքն է։ Ես արդեն չեմ ուզում խոսել այն մասին, որ այդ արձագանքն ուղղակի միջամտություն է Ռուսաստանի եւ Հայաստանի ներքին գործերին։ Եթե Ադրբեջանը չի ուզում ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ, ապա հասկանալի չէ, թե ինչո՞ւ է ջղաձգվում։ Չէ՞ որ մենք պարզորոշ գրել ենք՝ պայմանագիրը գործում է միայն ագրեսիայի վտանգի դեպքում։
― Եւ, այնուամենայնիվ, դա ոչ թե զուտ մարդկային հակազդեցություն է, ինչը հասկանալի կլիներ, այլ, անկասկած, մտածված քաղաքական դեմարշ, որը, ինչպես երեւում է, որոշակի նպատակներ ունի։
― Այո, ես կարծում եմ, որ Ադրբեջանը մի քիչ կեղծում է։ Բաքվում չեն հավատում, թե Հայաստանն Ադրբեջանի դեմ ինչ-որ ագրեսիվ գործողություններ է նախապատրաստում։ Պարզապես այնտեղ չեն ուզում, որ Հայաստանը դառնա նորմալ պետություն։ Եւ կառուցողական ցանկացած քայլ, որն ամրապնդում է հայկական պետականությունը, Բաքվի համար դառնում է անհանգստության գործոն։ Նրանց գրգռում է ցանկացած տնտեսական ծրագիր, որն Արեւմուտքն իրականացնում է Հայաստանի հետ, լինի դա Միջազգային արժութային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, թե մարդասիրական որեւէ կազմակերպություն. ես չեմ հիշում որեւէ նման դեպք, երբ Ադրբեջանը չդրսեւորի իր գրգռվածությունը։ Անգամ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների նորմալացման ձգտումը Ադրբեջանի համար դարձել է քաղաքական պրոբլեմ։ Այսինքն՝ Ադրբեջանը, գուցե իր տեսակետից նույնիսկ շատ տրամաբանական, խոչընդոտներ է հարուցում հայկական պետականության զարգացման համար։
― Անկարայի հետ հարաբերությունների բարելավման արտահայտությունը նաեւ Ռուսաստան–Հայաստան – Թուրքիա գազատարն է, որի մասին, եւս, որքան հայտնի է, Մոսկվայում խոսք է եղել։
― Բնականաբար, եւ դա նույնպես Ադրբեջանի համար անհանգստության ազդակ է։ Բայց նրանք ընդհանրապես մեր ցանկացած նախագծի