Այս էջը սրբագրված է

թյուն ուներ նաեւ «Ղարաբաղ» կոմիտեում։ Մենք ունենում էինք շատ բուռն քննարկումներ, եւ հաճախ ես հայտնվում էի մեկուսացման մեջ։

― Օրինա՞կ։

― Օրինակ. 88-ի նոյեմբերին մենք քննարկում էինք Գորբաչովի այն ժամանակվա ընտրական օրենքը։ Շատ թունդ բանավեճ եղավ։ Մերոնք շատ ծայրահեղ էին տրամադրված՝ լիովին մերժել, իսկ ես, նկատի առնելով քաղաքական իրավիճակը, ապացուցում էի, որ նման մոտեցումը շատ վտանգավոր է։ Եւ ես ճիշտ դուրս եկա։ Ես այն ժամանակ հասկացա, որ Գորբաչովի համար դա պարզ քաղաքական խնդիր չէր, այլ՝ անձնական խնդիր էր։

Եղել են նաեւ այլ իրավիճակներ, երբ նույն Վազգենն է մնացել մենակ։ Չգիտեմ, արժե՞, արդյոք, հիմա անձնական պահեր շոշափել, եւ չգիտեմ՝ կհավատա՞ն ինձ, բայց… Կա մի փաստ. Վազգեն Մանուկյանը չկարողացավ հաշտվել երկրորդ դեմք լինելու իրողության հետ։ Երբ «Ղարաբաղ» կոմիտեն որոշեց, որ ես եմ լինելու Գերագույն Խորհրդի նախագահը, այսինքն, երկրի ղեկավարը, այդ օրվանից Վազգեն Մանուկյանը համարեց, որ մեզ հետ գործ չունի։ Թեպետ նա դեռեւս վարչապետ էր, բայց արդեն վեց-յոթ ամիս բացահայտ գնում էր դեպի անջատում։ Վազգենը մի մարդ է, որը չի ուզում լինել երկրորդը։ Այլ գաղտնիք չկա։

― Դուք նկարագրեցիք տեղի ունեցած տարանջատման, այսպես ասած, անձնական կողմը։ Բայց ակնհայտ է, որ կա եւ որոշակի գաղափարական հակասություն։

― Գաղափարական առումով մեր մեջ տարբերությունը հետեւյալն է. ես աստիճանական, էվոլյուցիոն զարգացման կողմնակից եմ թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Վազգենն ավելի արմատական է։ Ես ժողովրդավարական համընդհանուր արժեքների կողմնակից եմ։ Իսկ Վազգեն Մանուկյանն առավել հենվում է ազգային յուրահատկության վրա։ Դա չի արտացոլված մեր հիմնական ծրագրերում, սակայն արտահայտվում է մեր մտածողության, ամենօրյա գործունեության մեջ։

Իսկ ընդհանրապես, ես այստեղ օրինաչափություն եմ տեսնում։ Ոչ մի հեղափոխություն, ոչ մի անկախություն արագ արդյունքներ չի տա