Այս էջը սրբագրված է

լիս։ Ոչ մի տեղ։ Եւ անմիջապես հայտնվում են այնպիսիք, ովքեր պնդում են, թե ամեն ինչ կարելի է լուծել անմիջապես, մեկ-երկու տարվա ընթացքում։ Մյուսներն էլ տեսնում են, որ ոչ՝ դա երկար գործընթաց է։ Եւ հայտնվում է երկու հոսանք. ես դրանց անվանում եմ համբերատարներ եւ անհամբերներ։ Այլ հարց է, որ երբ անհամբերները իշխանության գլուխ են գալիս, նրանց գործելակ երպը կարող է փոխվել։ Իսկ հիմա նրանց համար ի՞նչ է ղարաբաղյան խնդիրը։ Մեկ-երկու՝ եւ վերջ։ Նաեւ աշխատավարձը կարելի է անմիջապես մի քանի անգամ բարձրացնել։

― Բայց այդ նույն «անհամբերները» Ձեզ մեղադրում են ավտորիտարիզմի մեջ։ Դուք դավանում եք համընդհանուր ժողովրդավարական արժեքներ, բայց ի՞նչ եք զգում, երբ ստիպված եք լինել կարծր, երբ ստիպված եք ուժ օգտագործել ամբոխի դեմ՝ նույն Օպերայի հրապարակի, հենց նույն ամբոխի, որ հիմա հավաքվել է բոլորովին անսպասելի քանակությամբ։

― Ես կպատասխանեմ ձեր հարցին, եթե սահմանեք, թե իրականում ինչ է նշանակում ավտորիտարիզմը։ Եթե ես օրենք եմ խախտում, ուրեմն իրավացի են նրանք, ովքեր ասում են, թե ես ավտորիտար եմ։ Բայց ես կարծում եմ, որ ոչ մի օրենք չեմ խախտել … Ցավում եմ, որ ընդդիմության գործողություններն ինձ ստիպում են օրենք կիրառել… Այո, ցավում եմ։

― Իսկ նման իրավիճակի համար պատասխանատվության Ձեր բաժինը Դուք տեսնո՞ւմ եք։

― Օբյեկտիվորեն՝ այո։ Եթե կա ընդդիմություն, կան դժգոհներ՝ ես մեղավոր եմ։ Ես մեղավոր եմ, որ մեր ժողովուրդը վատ է ապրում։ Ես մեղավոր եմ, որ չի լուծվում ղարաբաղյան խնդիրը։ Մեղավոր եմ, որ Թուրքիայի հետ սահմանները չեն բացված։ Մեղավոր եմ, որ չի աշխատում աբխազական երկաթուղին։ Եթե կա թեկուզ մի մարդ, որը կարող է լուծել այս բոլոր հարցերը, ես հաճույքով, հենց այս րոպեիս իմ տեղը կզիջեմ նրան։

― Մեկ անգամ էլ դիմենք հիշողություններին. Երեւան, 1993, 1994 թվականներ, մառախուղ, փողոցներում սառչող մարդիկ, շրջափակման անողոք պատկերներ։ Հետո, հայտնվելով Երեւանում 96-ի սկզբներին, ես տեսա, որ Հայաստանը ամենեւին նման չի մեռնող երկրի, թեպետ ջեռուցման մարտկոցները դեռեւս սառն էին, իսկ լույսը տալիս էին