հիվ՝ սխալվում է։ Ադրբեջանը եւս պետք է պատրաստ լինի շատ մեծ զիջումների։ Վերջիվերջո, նավթային շահերը նույնպես սահման ունեն։
― Այն նրբերանգը, թե նավթն ավելի քիչ է, քան ներկայացվում է, օգտագործո՞ւմ է, արդյոք, Հայաստանն իր դիվանագիտության մեջ։
― Ես մի բան գիտեմ, նավթային պայմանագրերը գոյություն ունեն։ Կան առաջին մուծումները, շահույթները եւ այլն։ Առայժմ քիչ է։ Բայց հենց այնպես փողեր չեն ներդրվում։ Այո, որոշ մարդիկ իրենց հանգստացնում են, թե պարզապես ոտքի տեղ են անում, թե պարզապես բորսայական խաղ է գնում։ Բայց չէ՞ որ մենք ինքներս մեզ վրա զգացինք ամերիկյան դիրքորոշման փոփոխությունը։ Նավթային լոբբին համառորեն զբաղվում է ղարաբաղյան հարցով։
― Իսկ ի՞նչ կարելի է ասել Ֆրանսիայի դիրքորոշման մասին։
― Թող նրա համար վիրավորական չթվա, բայց վճիռը կայացնելու են Ամերիկան եւ Ռուսաստանը։ Եւ առայժմ ես հիմք չունեմ կասկածելու, թե նրանք տարաձայնություններ ունեն։ Հիմք չունեմ մտածելու, թե Ռուսաստանն անկեղծ չէ հոգու խորքում։
― Կարելի՞ է արդյոք հիմա՝ հակամարտության տասնամյակի նախօրեին, եւ Խասավյուրտից մեկ տարի անց, եղած փորձառության հիման վրա ենթադրել, թե ի՞նչ բովանդակություն կունենա կարգավիճակ հասկացությունը։
― Բայց դրա համար պետք է պատասխանել մեկ այլ հարցի. այդ կարգավիճակը Ադրբեջանի ներսո՞ւմ, թե՞ նրանից դուրս։ Եթե Ադրբեջանից դուրս՝ խոսելու բան չկա։ Իսկ եթե միացյալ կամ ընդհանուր պետության շրջանակներում՝ համաձայն նոր գտնված բանաձեւի, ապա կարելի է տարբերակներ փնտրել։
― Իսկ Հայաստանը փորձո՞ւմ է իր համար պատասխանել այդ հարցին։
― Այդ հարցին պետք է պատասխանի Ղարաբաղը։ Ո՛չ, սա խորամանկություն չէ, եւ ես հոգուս մեղք չեմ անում։ Դա շատ կարեւոր է հասկանալ. պատասխանը պետք է գտնեն ղարաբաղցիները։
― Իմ վերջին հարցով ես կուզեի վերադառնալ Մոսկվա կատարած Ձեր այցին։ Դրա նախապատրաստմանը զուգընթաց, եւ այցի օրերին նույնպես, Հայաստանում շարունակվում էին ստորագրություններ հա