Այս էջը սրբագրված է

վաքվել Բելոռուս–Ռուսաստան միությանը Հայաստանի միանալու օգտին։ Ինչպես հավաստում են՝ հավաքվել է միլիոն ստորագրություն . դա շա՞տ է։

― Ստորագրությունների հավաքումը հօգուտ Միության վերականգնման՝ ոչինչ չի ասում։ Այդպիսի ստորագրություններ ցանկացած մարդ կարող է հավաքել։ Մեզ մոտ, իրոք, իրավիճակն այնքան ծանր է, որ հրաշքի ցանկացած խոստում կարող է արձագանք գտնել։ Եւ վերջին ընտրությունները հենց դրա ապացույցն էին։ Հիմա ցանկացած հեքիաթ ունկնդիրներ է գտնում։ Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ վերջին պայմանագրով մենք իրականում արեցինք ավելին, քան այն, ինչ ուզում են այդ ստորագրությունները հավաքողները։

«Հայաստանի Հանրապետություն», 7 հոկտեմբերի, 1997 թ.։
Թարգմանություն ռուսերենից։ «Նովոյե Վրեմյա» ("Новое Время"), թիվ 38, 1997 թ.։
Հարցազրույցը՝ Վադիմ Դուբնովի , «Նովոյե Վրեմյա»-ի հատուկ թղթակից։
Հրատարակված՝ «Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ես չգիտեմ, թե ինչ է ավտորիտարիզմը» վերնագրով»։