ղեցին թե զանազան բարեգործական հիմնարկները, հինգ տարվա ընթացքում 53 մլն դոլարի ծրագիր չեն իրականացրել։ Հիմնադրամը հրաշալի կառույց է, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։ Ուղղակի բարի կամք է պետք օգնելու այս կառույցին եւ ոչ թե չարախնդալ, քանի որ այն բացառապես ծառայում է ազգի նպատակներին։ Այսքան խոսում ենք Ղարաբաղի մասին, Ղարաբաղի շենացման, ժողովրդի բարօրության, անկախության, միացումի եւ այլնի մասին, բայց ոչ ոք չի գնահատում Գորիս – Ստեփանակերտ ճանապարհի նշանակությունը։ Եթե Հիմնադրամն ու րիշ ոչինչ չաներ, եթե կառուցեր միայն Գորիս – Ստեփանակերտ ճանապարհը, պետք է Հիմնադրամը դնեիք ձեր գլխին։
Կան, իհարկե, նաեւ թյուրըմբռնումներ, բայց ես կեղծիք եմ համարում, երբ քաղաքական մի ուժի հետ եղած թյուրըմբռնումները փորձում են տարածել ամբողջ Սփյուռքի վրա։ Այո, մենք ունենք խնդիրներ ՀՅԴ -ի հետ, բայց ես չեմ կարծում, եւ որեւէ սփյուռքահայ չի ընդունի, որ Սփյուռքը՝ դա դաշնակցությունն է. ո՛չ, ամենեւի՛ն ոչ։ Դաշնակցությունը Սփյուռքի համազգային կամ համասփյուռքյան կառույցներից մեկն է ընդամենը։ Մենք ունենք շատ ավելի հզոր կառույցներ՝ դա Հայ Առաքելական Եկեղեցին է, Հայ Ավետարանական Եկեղեցին, Հայ ԿաթողիկեԵկեղեցին, ունենք եւս երկու ավանդական կուսակցություն, Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն, Հայկական համագումար, եւ այս բոլոր համասփյուռքյան կառույցներից միայն դաշնակցությունն է, որ մեզ հետ պրոբլեմներ ունի։ Մնացած բոլոր կազմակերպությունների հետ մեր հարաբերությունները փայլուն են, եւ մեր համագործակցությունը հրաշալի է։ Առիթ ունեցել եմ ասելու, որ, այո՛, մենք Սփյուռքի հետ երկխոսության դժվարություն ունենք, որովհետեւ Սփյուռքը չունի միասնական ներկայացուցչական մարմին։ Սփյուռքի համար մեզ հետ հարաբերվելը շատ հեշտ է. կա մեկ պետություն, մեկ իշխանություն։ Իսկ մեզ համար նրանց հետ հարաբերվելը չա փազանց բարդ խնդիր է։ Պարզապես Սփյուռքը դեռեւս չի կարողացել դուրս գալ ավանդական ազգային կառույցների մտապատկերից եւ մտածել վերսփյուռքյան կամ համասփյուռքյան միասնական կառույցի ստեղծման մասին։ Մինչեւ սա չլինի, դժբախտաբար, այս թյուրըմբռնումները շարունակվելու են, եւ մեր համագործակցության անարդյունավետությունը լինելու է։