Այս էջը սրբագրված է






ԱՐՄԱՏԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ [1]

(4 դեկտեմբերի, 1989 թ.)

Չպետք է, իհարկե, այն պատրանքն ունենալ, որ դեմոկրատիան ի վիճակի է լուծելու ժողովուրդների շահերը շոշափող բոլոր հարցերը, քանի որ ակնհայտ է, որ նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում, ինչ-պես Մեծ Բրիտանիայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ոտնահարվում են իռլանդացիների եւ սեւամորթների իրավունքները։ Սակայն մյուս կողմից չպետք է անտեսել նաեւ այն հայտնի միտքը, որ թեեւ դեմոկրատիան էլ մի բան չէ, բայց մարդկությունը դեռեւս դրանից լավ բան չի ստեղծել։

Մասնավորապես հայ ժողովրդի պատմությունը նկատի ունենալով՝ վերջին 70 տարիների նրա բոլոր դժբախտությունների պատճառը պետք է որոնել դեմոկրատիայի բացակայության մեջ։

Դեմոկրատիայի առկայության դեպքում Հայաստանի անկախ հանրապետությունը չէր ծվատվի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։

Դեմոկրատիայի առկայության դեպքում հնարավոր չէր լինի իրագործել հայկական գյուղի կոլեկտիվացման հրեշավոր ծրագիրը, որի կործանարար հետեւանքները դեռ մինչեւ օրս ծանրացած են մեր ժողովրդի ուսերին։

  1. Ելույթ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում 1989թ. դեկտեմբերի 4-ին. այս վերնագրով տարածվել է որպես թռուցիկ։