չի ենթարկվել այնպիսի շրջափակման, որի մեջ գտնվում է Հայաստանը։ Իսրայելն ունի հարյուրավոր կիլոմետրանոց ծովային սահման եւ մի քանի հզոր ռազմա-առեւտրային նավահանգիստներ։ Ինչպե՞ս կարելի է խոսել Իսրայելի մեկուսացման մասին, երբ նա նաեւ տարեկան շուրջ 4 միլիարդ դոլարի օգնություն է ստանում հրեական Սփյուռքից, մոտավորապես նույնքան էլ ԱՄՆ-ի կառավարությունից։ Չեմ ուզում ավելի ծավալվել, բայց չմոռանանք նաեւ հրեաների հզոր ներկայությունը աշխարհի գերտերությունների քաղաքական կառույցներում, համաշխարհային ֆինանսական համակարգերում, զանգվածային լրատվության միջոցներում եւ այլն։
Ամենաապշեցուցիչը, սակայն այն պնդումն է, թե Ղարաբաղի հարցում մենք պետք է փոխզիջման գնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին։ Քի՞չ է մեր անցյալի դառը փորձը։ Քի՞չ են Բաթումի ու Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերը, երբ ավելի վաղ հնարավորություն կար շատ ավելի ձեռնտու լուծումներ գտնելու, բայց ժամանակի պատասխանատուները կորցրին այդ հնարավորությունները։ Ստիպված եմ կրկնել իմ վերջին հոդվածի տրիվիալ միտքը. փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետեւաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը։
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հարցի հրատապ լուծման անհրաժեշտության դեմ բերված ոչ մի փաստարկ, իմ կարծիքով, քննադատության չի դիմանում։ Ավելին, այդ փաստարկների մեջ ես դիտում եմ հարցի էությունից շեղվելու եւ փաթեթային ու փուլային տարբերակների շուրջ ֆորմալ բանավեճ ծավալելու միտում։ Թեեւ խոստացել էի չանդրադառնալ այդ տարբերակներին, բայց, քանի որ այստեղ դրա մասին շատ խոսվեց, ստիպված եմ անել որոշ պարզաբանումներ։
Հարցն այնպես է ներկայացվում, թե իբր Հայաստանը պաշտպանում է փուլային, իսկ Ղարաբաղը՝ փաթեթային տարբերակը։ Մոռացության է