Այս էջը սրբագրված է
ու աշխարհի համար առավելագույնս անվտանգ: Նա այդ ծրագիրը ներկայացրեց համապատասխան իրադարձություններից դեռ մոտ մեկ տարի առաջ՝ անգամ նշելով փոխարինող միավորի անվանումը. «…Խորհրդային Միության ապագան մենք պատկերացնում ենք հետեւյալ կերպ. միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող անկախ պետությունների համագործակցություն (ընդգծումը իմն է-Ա.Ս.), որտեղ բացառվում է միութենական կառավարության, ընդհանուր Սահմանադրության եւ միասնական օրենսդրության գոյությունը» (տե՛ս էջ 175):Մեկ տարի անց ստեղծված միավորումը էությամբ հենց այդպիսին էր, եւ հենց այդպես էլ անվանակոչվեց՝ Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ):
Հոկտեմբերի 16-ի ընտրությունը կանխորոշված էր