այն պայմանների եռապատիկը, որոնք այլ հանրապետությունների ոչ կոմունիստական իշխանությունների տապալման համար բավարար հիմք հանդիսացան։ Եւ ահա, ընդդիմության համար այս ամենանպաստավոր թվացող պահին՝ ԳԽ-ում Լեւոն Տեր- Պետրոսյանի նկատմամբ անվստահության հարց հարուցվեց։ Անվստահություն հայտնելուն 260 պատգամավորից գաղտնի քվեարկությամբ կողմ քվեարկեց ընդամենը… երեքը։ Այսինքն՝ չնայած «օբյեկտիվ պայմաններին» , նրա անհաշտ ընդդիմության հետեւողական պայքարին, մամուլում ու խորհրդարանում հնչող սուր քննադատական ելույթներին ու մեղադրանքներին, իրականում նրա նկատմամբ վստահությունն աճում էր նաեւ քաղաքական մարմնում՝ Գերագույն խորհրդում, նույնիսկ նրա քննադատների շրջանում։ Եւ դա էր նրա վարած իրատեսական քաղաքական կուրսի իրական գնահատականը։ Նույնն էր նաեւ ժողովրդի գնահատականը. սեպտեմբերի 21-ին իրականացված անկախության հանրաքվեի արդյունքներն արդեն իսկ դրա լավագույն ապացույցն էին՝ նրա քաղաքականությանը տված միաձայն վստահության քվե, իսկ հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունն այդ փաստն արձանագրեց ուղղակի, բացահայտ եւ անվիճելի։
Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց մասնակցել 1991 թվականի նախագահական ընտրարշավին՝ բավարարվելով մեկ հեռուստաելույթով։ Դա արհամարհանք չէր նախագահության մյուս թեկնածուների նկատմամբ, ընդհակառակը՝ յուրատեսակ քաղաքական մեծահոգություն էր։ Դ ա վստահություն էր իր ունեցած վաստակի եւ Շարժման քաղաքական եռամյա դպրոցն անցած ժողովրդի իմաստության նկատմամբ։ Մինչդեռ նրա դեմ ծավալված քարոզչությունը նախընտրական ամիսներին, բնականաբար, բազմապատկվեց, դրա վրա ծախսվեցին հսկայական միջոցներ։ Ընտրարշավին մասնակցող թեկնածուները միմյանց դեմ չէին պայքարում, այլ՝ բոլորը մեկի դեմ, ով նրանց չէր պատասխանում։ Այդ քարոզչությունն իրականացնում էր ԱԻՄ-ը, որի թեկնածուն էր Պարույր Հայրիկյանը, դաշնակցությունը, որի թեկնածուն էր հայտնի դերասան Սոս Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը, որի թեկնածուն էր Աշոտ Նավասարդյանը, նախկին նոմենկլատուրային մտավորականությունը եւ ղարաբաղցիները՝ որոնց թեկնածուն էր Զորի Բալայանը, Ռաֆայել Ղազարյանը, որ հայտնի չէ, թե ում թեկնածուն էր, սակայն ակնհայտ էր, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամի իր հանգամանքով պետք է ձայներ խլեր իր գործընկերոջից… Վերջին