Այս էջը սրբագրված է

որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանում տվեց ամենախիզախ գնահատականը. «Ես կարծում եմ , հեղաշրջման հետեւանքով Կենտրոնն սպառեց իրեն։ Կենտրոնը մեռած է, Կենտրոնն ինքնասպան եղավ։ Եւ հիմա վերակենդանացնել այդ մեռյալին, նշանակում է վերստեղծել այն աղետի վտանգը, ինչ տեղի ունեցավ»(տե՛ս էջ 221)։ Հայաստանի ղեկավարի այս խոսքերը որպես վերնագրեր այդ օրերին շրջում էին աշխարհի առաջատար թերթերի էջերում։

Ամենաարմատական ժողովրդավարական շարժման առաջնորդին, այդ ընթացքում վեց ամիս խորհրդային բանտերում արգելափակված գործչին, հստակ ու հաստատակամորեն անկախության ուղի որդեգրած երկրի նորընծա ղեկավարին կարծես թե ավելի բնական կլիներ շատերի նման տեսնել ցնծության մեջ՝ ԽՍՀՄ փլուզման արդեն տեսանելի հեռանկարի մասին խոսելիս։ Սակայն բոլորովին այլ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իրատեսության սկզբունքին խարսխված մեկնակետը, ըստ այդմ՝ նաեւ մտահոգությունը. «Մեզանից այսօր միայն մեկ բան է կախված, եւ ոչ միայն մեզանից, այլեւ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդներից ու համայն մարդկությունից՝ որքան հնարավոր է անարյուն, անցավ դարձնել այդ փլուզումը, անարյուն, խաղաղ դարձնել անցումը դեպի մի նոր վարչակարգ։ Եւ Արեւելյան Եւրոպայի երկրների փորձը վստահություն է ներշնչում, որ դա հնարավոր է, որ խորհրդային ղեկավարներն ու նաեւ հանրապետությունները կդրսեւորեն այնքան հանդուրժողականություն եւ գիտակցություն, որ գործը չեն հասցնի լուրջ առճակատման եւ խոշոր ցնցումների» (տե՛ս էջ 143)։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար եւ ԽՍՀՄ Ֆեդերացիայի խորհրդի անդամ, այն լայնախոհ գործիչներից էր, որոնց առավելագույն ջանքերի շնորհիվ ԽՍՀՄ փլուզումն ընթացավ հենց այս՝ անվտանգ,անարյուն, խաղաղ ճանապարհով։

Հայաստանն իր անկախությունը նվաճեց եւ միջազգային հանրության ընտանիք մտավ արդեն որոշակիորեն ձեւավորված դրական վարկանիշով, բայց նաեւ ներքին ու արտաքին քաղաքական ծանրագույն խնդիրներով։ Եւս մի քանի տարի, եւ այդ խնդիրները հիմնականում լուծված էին։ Իսկ այն հարցադրումը, թե՝ ինչպե՞ս եղավ, որ նյութական, մարդկային, դաշնակիցների եւ այլ ռեսուրսների առումով էականորեն զիջելով հակառակորդին, գտնվելով շրջափակման մեջ ու աղետի գոտու բեռի տակ, առարկայացան հայտնի հաջողություններն ու հաղթանակները, ունի հետեւյալ պատասխա