նապաշտպանական ջոկատների հերոսական գործողությունների շնորհիվ հակառակորդը մատնվեց ջախջախիչ պարտության՝ տալով տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ։ Շահումյանի եւ Գետաշենի հայության կազմակերպված ինքնապաշտպանությունը եկավ եւս մեկ անգամ ապացուցելու, որ հայ ժողովուրդն իր ազգային իղձերին հասնելու համար պետք է ապավինի միայն սեփական ուժերին։
Հակահայկական մոլուցքի նոր ալիքի բարձրացումն Ադրբեջանում կենտրոնական իշխանությունները կրկին փորձում են բարդել հայ ժողովրդի վրա, մասնավորապես նկատի ունենալով Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի վերջերս կայացրած իբրեւ թե «սադրիչ» որոշումները։ Դրա վկայությունն են ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ Ն. Ն. Սլյունկովի կատարած հայտարարությունները մեզ հետ ունեցած հանդիպումների ընթացքում եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ս.թ. հունվարի 15-ի հրամանագիրը «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում եւ մի քանի այլ շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու մասին»։ Մինչդեռ միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանում հայ բնակչության դեմ սանձազերծված նոր բռնությունները բնական հետեւանքն են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրում Կենտրոնի վարած այն անսկզբունքային եւ հակաիրավական քաղաքականության, որի պսակը հանդիսացավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 28-ի խայտառակ եւ իսկապես սադրիչ որոշումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման վերաբերյալ։
Լկտիաբար ոտնահարելով հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական իրավունքը, հանդուրժելով եւ նույնիսկ խրախուսելով ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունները՝ սումգայիթյան եղեռնագործությունը, հայերի զանգվածային տեղահանությունները, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տեւական շրջափակումները, խորհրդա-իրանական սահմանների աննախադեպ խախտումները՝ կենտրոնական իշխանություններն ադրբեջանցիների գիտակցության մեջ ամրապնդեցին բացարձակ անպատժելիության գաղափարը, որը եւ դարձավ վերջին արյունալի իրադարձությունների իրական ազդակը։ Եթե փորձ է կատարվում քողարկել այս ակնհայտ ճշմարտությունը, ապա դա նորից արվում է Մոսկվայի հան