րին «ազատագրված պատմական հողերը»։ Ավելին, այսօր նրանցից ոմանք հավաստիացնում են, թե իրենք ի սկզբանե գիտեին եւ հայտարարում էին, որ այդ հողերը ժամանակավորապես են զբաղեցված եւ պետք է վերադարձվեն անվտանգության այլ երաշխիքների դիմաց։ Արտաքին քաղաքականության պատասխանատուներն իրենց տարբեր ելույթներում կամա-ակամա կրկնել են (երբեմն՝ բառացի) «Պատերազմ, թե՞ խաղաղություն.լրջանալու պահը» հոդվածի համարյա բոլոր կարեւոր դրույթները։ Հակամարտության կարգավորման «փուլային» տարբերակը կատեգորիկ մերժողներն այսօր ամենեւին չեն բացառում դրա արդյունավետությունը, իսկ իրենց պաշտպանած «փաթեթայինը» ստացել է «փաթեթային՝ փուլային տարբերակով» խոսուն ձեւակերպումը։ «Փոխզիջում» բառը լսելիս հիստերիայի մեջ ընկնողները եւ դա պարտվողականություն համարողներն այսօր իրենք են ամեն օր խոսում փոխզիջումների անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի հետ հավասարակշռությունը պահելու համար Սփյուռքից նրանց ակնկալած տարեկան 1-2 միլիարդ օգնությունն ու ներդրումները, ինչի վրա կառուցում էին իրենց հաշվարկները, ինչ-որ տեղ սառեց մնաց, եւ այդ մասին այլեւս ծպտուն չեն հանում։
Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ընդդիմությունը միայն մի հարցում է հետեւողական. ինչպես նրա իշխանության տարիներին, այնպես էլ դրանից հետո, նա, ըստ էության, նույն մեթոդներով ու նույն եռանդով շարունակում է իր պայքարը պետության Հիմնադիր-նախագահի, իրատեսության վրա խարսխված նրա քաղաքական ուղեգծի դեմ։
Որպես պետական գործիչ
Իշխանության հասնելու, անգամ տեւական շրջան իշխանությունը պահելու համար պարտադիր չէ պետական գործչի հատկանիշներ ունենալ։ Բարենպաստ հանգամանքների բերումով դա կարող է հաջողել ամեն մի գործիչ, անգամ՝ պարզապես քաղաքականությամբ զբաղվող պարզ մի բախտախույզ։ Այլ հարց է՝ թե երկրի համար ինչպիսին են լինում ամեն գնով իշխանությանը տիրանալու եւ այն իր ձեռքում պահելու հետեւանքներն ու արդյունքները։
Պետական գործիչ լինելու համար անհրաժեշտ է օժտված լինել իրական առաջնորդի հատկանիշներով։ Ոչ թե հոսանքի ուղղությունը նկատողի, նրա