ընդհուպ առաջարկելով, որ Հայաստանը, Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Մոսկվան չեղյալ հայտարարեն 1988 թվականից ի վեր իրենց բոլոր հակասահմանադրական որոշումները։ Նա, իհարկե շատ լավ հասկանում էր, որ այս ամենը հեշտությամբ կարող է շահարկվել իր դեմ. «Փոխզիջումների մասին խոսելով՝ ես չեմ վախենում իմ վարկը կորցնելուց։ Իսկ դուք կարող եք ժողովրդի մեջ տարածել, որ ես դավաճանել եմ Արցախի գործին» (տե՛ս էջ 121)։ Ժամանակը եւ հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա էր հնարավոր կորուստներից խուսափելու ուղին եւ տվյալ պահի համար լավագույն լուծումը։
Հանրապետության Հիմնադիր-նախագահն ամենամեծ կարեւորությունը տալիս էր պետությունը առողջ, ամուր եւ ապահով հիմքի վրա դնելու խնդրին։ Այդ հիմքը պետք է լիներ նորանկախ երկրի Սահմանադրությունը։ Խնդրին տրված կարեւորությունն արտահայտվեց ոչ թե հապճեպության մեջ, որ ավելի շատ ցուցադրանք կլիներ։ Իմիջիայլոց, այդ ճանապարհով գնացին նորանկախ հանրապետություններից շատերը, եւ կարճ ժամանակ անց կանգնեցին ճգնաժամերի ու իրենց սահմանադրություններում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության առաջ։ Հայաստանը գնաց այլ՝ հիմնական օրենքների առանձին ընդունման, դրանց գործարկման արդյունքների ամփոփման, տեւական աշխատանքի ճանապարհով։ Այդ նպատակով ստեղծված Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը տեւեց չորսուկես տարի[1], նրա մշակած եւ Գերագույն խորհրդի կողմից հավանության արժանացած նախագիծն արդյունք էր հանձնաժողովի 109 բազմաժամ նիստերի բծախնդիր աշխատանքի։Հանրապետության նախագահը կարողացավ դրանում իրացնել իր պատկերացումները երկրի հիմնական օրենքի մասին. «Սահմանադրությունը դիտելով որպես պետության տեւական կայունությունն ու արդյունավետ կենսագործունեությունն ապահովելու կոչված զուտ իրավական փաստաթուղթ՝ հրաժարվել իրավիճակային, կոնյունկտուրային լուծումներից, տուրք չտալ քաղաքական կոմպրոմիսների,
- ↑ Գերագույն խորհուրդը Սահմանադրական հանձնաժողովը ստեղծեց 1990 թ. նոյեմբերի 5-ին։ Այն կազմված էր 20 անդամից, նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ 1994 թվականի հունիսի 16-ին ընդունված երկրորդ որոշմամբ հանձնաժողովի կազմը ընդլայնվեց խորհրդարանում արտահայտված կուսակցությունների ներկայացուցիչներով եւ համանախագահ ընտրվեց ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը։