Այս էջը սրբագրված է






ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՀԱՅՔ» ԹԵՐԹԻՆ

(4 մարտի, 1990 թ.)

― Անձամբ ձեզ ի՞նչ տվեց Ղարաբաղյան շարժումը։

― Ծուռ, նվիրված, զոհողության պատրաստ ընկերներ, որոնց միավորում է հանրային շահի գիտակցությունը եւ պարտքի ու պատասխանատվության զգացումը։ Ընդ որում, ընկերներ ասելով, ես նկատի ունեմ ոչ միայն «Ղարաբաղ» կոմիտեի կամ ՀՀՇ-ի վարչության անդամներին, այլեւ Շարժման հարյուրավոր այն մարտիկներին, որոնց հետ ինձ բախտ է վիճակվել շփվել։

― Ի՞նչ կորցրիք Ղարաբաղյան շարժման մեջ։

― Եթե ասեմ՝ հանգիստ, առողջություն կամ հոգեկան անդորր, ապա թերեւս ոչինչ ասած չլինեմ, քանի որ այդ շնորհներից զրկվել է մեր ողջ ժողովուրդը։ Ցավում եմ, որ կտրվել եմ (հուսամ՝ ժամանակավորապես) իմ մասնագիտական զբաղմունքից՝ հայ-ասորական հարաբերությունների հետազոտման աշխատանքից, որն այնքա ՜ն ստեղծագործական հաճույք է ինձ պարգեւել։

― Ի՞նչ տվեց երկու տարվա ազատագրական պայքարը մեր ժողովրդին։

― Հոգեբանական առումով՝ վստահություն իր ուժերի նկատմամբ, ազատագրում անցյալի նախապաշարումներից եւ ստրկամտությունից, սեփական բախտը կռելու վճռականություն։ Բարոյական առումով՝ անհանդուրժողականություն ստի, կեղծիքի անարդարության նկատմամբ։ Քաղաքական առումով՝ նկատելի կշիռ միջազգային հասարակական կարծիքի առջեւ։ Եւ վերջապես, պատմական առումով՝ միատարր հայրենիք, անհեռանկար գաղութներից ներգաղթած ու ազգային կյանքի մեջ