մախմբելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել ազգային համաձայնության խորհուրդ։ Նրանում պետք է ընդգրկվեն մեր անվանի մարդիկ, բոլոր շարժումների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Դուք գիտեք, որ ծրագրվում է հրավիրել նաեւ համազգային խորհրդաժողով՝ Հայաստանի, Արցախի, ներքին եւ արտաքին սփյուռքի բարձր ներկայացուցչական կազմով։ Այդ խորհրդաժողովը կքննարկի, կձեւավորի ազգային վերածնության ու գոյատեւման ծրագիր»։
Ինչպես տեսնում ենք, այս անգամ եւս ամեն ինչ կարգին է. պատվերն իջեցված է, կատարողները գտնված են։ Ասենք, գտնելու կարիք էլ չկար, քանի որ բոլոր ստորագրյալներն էլ, առնվազն նրանք, որոնց ճանաչում եմ, վաղուց մասնագիտացած են՝ կատարելու իշխանությունների պատվերը։
Այնուամենայնիվ զարմանալու, կամ առավել եւս վշտանալու կարիք չկա, քանի որ մեր անվանի մտավորականները բարեխիղճ կերպով կատարել են իրենց հասարակական դերը։ Փույթ չէ, թե դրա համար նրանք արժանացել են պարգեւների ու տիտղոսների, օգտվել իշխանություններին վերապահված որոշ արտոնություններից ու բարիքներից։ Նրանք չարժանանային, ուրիշ նմանները պետք է արժանանային, քանի որ նրանց տեղը երբեք թափուր մնալ չէր կարող։ Բոլոր ժամանակներում իշխանությունները կարիք են ունեցել արքունի ներբողագիրների՝ կոչված հլու հնազանդ ծառայելու այդ իշխանություններին, ամրապնդելու նրանց դիրքերը։ Մեր օրերում արքունի ներբողագիրների դերը կատարում է նոմենկլատուրային մտավորականությունը, որի ամենակարեւոր արժանիքը կոնյունկտուրային արագ հարմարվելու հատկությունն է։ Տարակույս չկա, որ վաղը նույն անվանի մտավորականները իրենց անառարկելի տաղանդը կներդնեն ամրապնդելու համար մեր ապագա ազգային-ժողովրդավարական իշխանությունը։ Այսօր արդեն նրանց ելույթներում հայտնվել են Արցախ, Մայիսի 28, Եռագույն դրոշ, պահանջատիրություն, ժողովրդավարություն, ազգային ծրագիր բառերը, որոնք լիովին բացակայում էին նրանց բառապաշարում մինչեւ 1988 թվականի փետրվարը։
Այնպես որ, արքունի ներբողագիրների կամ այլ կերպ ասած՝ նոմենկլատուրային մտավորականների հասարակական դերի անհրաժեշտությունը միանգամայն ակնհայտ եւ անժխտելի է։ Միակ կշտամբանքը, որ