կըլլան։ Գերեզմանը հազար անգամ հեշտ վիճակ մը կհավտա իրեն համար․ բայց ի՞նչ կրնա ընել։
Ի՞նչ կրնա ընել որ՝ Մըյրեի հարազատ ձեռքը հինայով նախշած՝ անգին թոնիրին տաքուկ դումեն թիզ մը հեռուն չապրիր. ավելն ուսկե կբռնվի չի գիտեր, փորը կուշտ, կռնակը թանձր, հացը ուտելեն վերջը, սեղանն ալ ոտվըներովը դեն կհրե որ՝ մնացած փշրանքները Կուլիկին ճաշը ըլլի։
Ու դեռ այս պզտիկ Մըյրեին վրա խոսքերնիս՝ նստուկ հանգստուկ դիրքի մը մեջ միշտ, փետուրներուն տակ ձեռք զգացող էգ հնդկահավի մը քթուրտուքները կընե ատեն-ատեն, ու շատ անգամ ալ մեղկորեն քով վրա ընկած՝ իր բոլորքը վազվռտող մծղոտած կատուներուն մռըլտուքները կունկնդրե ան հաճույքով, որ մինչև մազերուն արմատը անդիմադրելի հոսանք մը կելեքտրացնե։
Խորթ մայրը այդ բոլորեն ետքը նենգ փորձ մըն ալ կպահե, հետևանքը այս անգամ բաբախուն կուրծքով մը ան ավելորդ աղջկան կորուստն ըլլալը կհուսա վերջապես։— «Վե՛ր ել, աղջիկ, կըսե, առ սա կորեկ հացն ու բամպակը, կովը դաշտը տար, հոն արծե կուշտ մը, բամպակը մանե, իրիկունն ալ կովն առաջքդ ու բանտը (մանածին կարժը կամ կծիկը) փեշդ՝ տուն դարձիր»։
Կուլիկին համար դժվար բան չէ համակերպիլը․ ատ իսկ պահուն անմիջապես, կովն առաջքը՝ գեղեն դուրս կելլե հանցավորի քայլերով։ Կկոխե դժվար առապարները, լեռները կանցնի ու թուփերը ետև կթողու. բայց թե ո՞ւր պիտի ըլլի իրապես գնալիք տեղն ու գտնելիք արոտավայրը, մեկ մը սա է չգիտցածը, մեկն ալ այն՝ որ կխորհի, թե հացը հատնելե ետք ի՞նչ պիտի գտնի ուտելու․ փեշը ծրարված պատառը հավի կտնամպարն չի կրնար լեցնել․ ու հետո բամպակն ինչո՞վ վերածե թելի, ինչպե՞ս, ո՛չ ճաղ կա, ո՛չ ճախրակ։ Այս դժվար մտմտուքներով բեռցված՝ արյուն կուգա քիթեն կարծես, ու ողջ-ողջ ակռաներուն վրա՝ մեյ մեկ պողպատ աքցանի ծանրանալը կզգա։
Տրտում ու խռովիչ մենության մեջ, որբ հովվուհին իր անլեզու ընկերեն, անոր ստվերեն չի բաժնվիր, ծունկերը կթոտին, կծալվին, ինչպես մաշած զմելիի շեղբ մը, որ իր կոթին վրա կիյնա ինքնիրեն․ ալ անկարելի է առաջ երթալ․ բամպակին ծրարիկը գետին կնետե, ձեռքին ճոկանն ալ, կնստի փուլի մը վրա, ուր աչքը շեշտ դեպի կովը, անոր գործունի ու շողոտ ցռուկը կգիտե, որ մեկ չանչելով