ան կարծես, կըլլա՞, որ գետին թողնեմ: Մարդու մը տերտը հասկընալե վերջն է, որ կփորձեն անոր գոտին քակել:
Աս ալ այսպես է, եղբայր։
― Վերջապե՛ս։ ― Ինծի մտիկ կընես, վաղը մյուս օր եկուր, ավելի շիտակը գալ շաբթուն երևցիր, ավելի իմաստուն կերպը, հիչ չի գաս նը բանը տահա արդյունավոր տըլլի ճանս։
Մենք ալ մարդ էինք զահար, էֆենտիմ, շայետ եկեր հիչ բան մը չի կրցեր էինք տալ նը, խոսք քեզի, որ դպրոցին աղքատ տղոց պունտան պեոյլե մենք մեր ունեցած ջիթեն, ջըթարաններեն վերեսիյե տալու համաձայնության մը գանք։ Ասոր ալ անունը ազնվություն, մարդավարություն, դուն կուզես սանկ խաբուխարճի բարերարություն մը դիր։
Դուք ալ, սիրելի ընթերցողներս, ձեր մեջ, ձեր կուշտին, ձեր գեղը կամ քաղաքը, ունեիք եթե սա տեսակ քար տանձի տեսակներե, աստծու սիրուն ըլլար, մեկ տեղ ժողովեինք, մենք ալ մերինները կմիացնեինք, որ մեկ անգամեն անոնց մեր ուզած անունը տայինք։ Դուք արդեն հիմակվընե չե՞ք գուշակեր թե՝ ես անոնց յուրաքանչյուրին համար ինչեր ունեի շրթունքիս ծայրը։
Սա «կըսես ամմաճիներ»-ը ո՞ւր չի կային։
1907
Բարին աստված անգամ մը ինքզինք պստիկ թռչուններու խումբի մը առջև գտնելով արմանք զարմանք կհայտնե թե՝ ինչպես անոնք երկիրեն երկինք անհուն միջոց մը ճամփա կտրած իրեն կներկայանային։ Ճնճղուկներ, ամենքն ալ հողի գույն փոքրիկ ճնճղուկներ, մեկը մեջերնեն համարձակությունը կունենա իր բութ կտուցին բացվածքովը հետաքրքրող պատճառներու պատմություն մը ընել ան իրենց հանդուգն վերելքին, որուն տեսակը իրավ որ ժայռերու շահապին՝ բազեին ալ միտքեն չէր անցներ:
Երկինքի, երկրի մեծ ստեղծողը «ասոնց ի տես», կթողու վերջապես